Մատչելի հղումներ

Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի հետ մեծ հույսեր է կապում


ԱՄՆ-ի նախագահն ասում է, թե երկրորդ անգամ է պատրաստվում հանդիպել Հյուսիսային Կորեյաի առաջնորդ Կիմ Չան Ընին։ Սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչպես է Հյուսիսը կատարում միջուկային զենքերից հրաժարվելու իր խոստումները։


ՄԱԿ-ի շրջանակներում Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաեինի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ վերջինս ողջունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի հետ Մունի անցկացրած բանակցությունները։ Թրամփի խոսքերով, Հյուսիսի հետ բանակցություններում հսկայական առաջընթաց է գրանցվել։ Թրամփն այն տպավորությունն է ստացել, որ Կիմն ունի առաջ շարժվելու ցանկություն։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն երկուշաբթի օրն ավելի վաղ ասել էր, թե ծրագրում է մինչեւ տարեվերջ նոր այց կատարել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք՝ նախապատրաստելու համար նոր գագաթաժողով։

Սակայն չնայած Հյուսիսի առաջնորդ Կիմի խոստումներին, չի թվում, թե Փհենյանն իրականացրել է միջուկային իր արսենալից հրաժարվելու մասին խոստումներն ի կատար ածելու գործնական քայլեր։ Եվ լրագրողների մեկնաբանությանը, թե Թրամփի կողմից Կիմի հետ նոր գագաթաժողով անցկացնելու քայլը ներկայումս կարող է ՝՝ծիծաղելի՛՛ թվալ, պետքարտուղար Փոմփեոն պատասխանել է, թե հարկավոր է հիշել, որ այս փուլին կողմերը հասել են մի քանի տասնամյակների աշխատանքներից հետո առաջին անգամ, երբ անցած այդ ժամանակահատվածում Հյուսիսը շարունակում էր կառուցել միջուկային իր ծրագիրը։ ՝՝Բոլոր փորձերը ձախողվել են։ Սակայն խնդրին այսօր մոտենում ենք այլ ուղղությամբ՛՛, պատասխանել է Փոմփեոն։

Պետքարտուղարը չի մանրամասնել բանակցությունների ընթացքը եւ չի խոսել այն մասին, թե ինչ է պատրաստ Հյուսիսն անել այս ուղղությամբ։ Սակայն ասել է, թե Թրամփն ու Կիմը միասնաբար աշխատում են առաջընթաց գրանցելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջներն իրականացնելու ուղղությամբ։ Եվ Կիմը, ասել է Փոմփեոն, խոստացել է ավարտել եւ անշրջելի կերպով ապամիջուկայնացնել Հյուսիսային Կորեան։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջեւ իր ելույթի ժամանակ ԱՄՆ-ի նախագահը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Կիմի հետ հունիսյան հանդիպումից հետո Հյուսիսի հրթիռները դադարել են թռչել, դադար են առել այս երկրի միջուկային փորձարկումները։
Նրա խոսքերով, մի շարք երկրների աջակցությամբ հաջողվել է Հյուսիսային Կորեային հակամարտությունների հարթակից տեղափոխել դեպի խաղաղություն տանող ճանապարհի վրա։

XS
SM
MD
LG