Մատչելի հղումներ

ՀՀ նախագահի հրամանով, Մանվել Բադեյանին Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնում կփոխարինի Սարմեն Բաղդասարյանը


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մանվել Բադեյանին Քուվեյթում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Մանվել Բադեյանին հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում:

Ւնչպես ՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանն է տեղեկացնում, նախագահի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Սարմեն Բաղդասարյանը (նստավայրը՝ Էլ Քուվեյթ):

XS
SM
MD
LG