Մատչելի հղումներ

Մահմեդական կին թեկնածուները` ԱՄՆ-ի Կոնգրեսում


Մահմեդական կին թեկնածուները` ԱՄՆ-ի Կոնգրեսում
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

ԱՄՆ-ի Միչիգան եւ Մինեսոթա նահանգներում նախնական ընտրություններում հաղթանակ տարած Իլհան Օմարն ու Ռաշիդա Թլաիբն ունեն ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում երկրի Կոնգրեսում աթոռներ զբաղեցնելու հնարավորություն: Մահմեդական կին երկու թեկնածուներ այն ժամանակ, երբ սրվեած են կրոնական հողի վրա հակասությունները:

Վերլուծաբան Ալվին Թիլերիի խոսքերով, եթե այս կանայք ընտրվեն ԱՄՆ-ի Կոնգրեսում, այն կդառնա մեծ ուղերձ բոլորի համար, ուղերձ կրոնական հանդուրժողականության մասին:

Մահմեդականներն ԱՄՆ-ում այսօր կազմում են բնակչության միայն մեկ տոկոսը: Սակայն նրանք ամենաարագն աճող կրոնական խումբն են: Փյու հետազոտական խմբի հաշվարկով, Մահմեդականությունը 2040 թվականին կդառնա ԱՄՆ-ի երկրորդ ամենախոշոր կրոնը: Այնպես որ Օմարն ու Թլաիբն այսօր դառնում են այդ փոփոխության առաջին խոհրդանիշը:

Թլաիբը պաղեստինցի փախստականի դուստր է, որը ծնվել ու մեծացել է Միչիգանում: Օմարը ծնվել է Սոմալիում, միացել` Քենիայի փախստականներին ու հաստատվել Մինեսոտայում:

Երկուսն էլ սերում են ընտանիքներից, որոնք անցել են պատերազմների ու կրոնական անհանդուրժողականության բովով: Ու չնայած երկուսն էլ ներկայացնում են Դեմոկրատական կուսակցության առաջադեմ թեւը, վերլուծաբան Ալվին Թիլերիի խոսքերով, նրանց վրա շատ մեծ բեռ է դրվելու իրենց ինքնության պատճառով: Բայց մյուս կողմից, նրանց ընտանիքների անցած ուղին ավելի է հարստացնում նրանց կենսագրությունը ու տալիս ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում կոնգրեսականների աթոռներ զբաղեցնելու հնարավորություն: Կոնգրես, որի առջեւ են շուտով դրվելու սահմանային անվտանգությանը, ներգաղթին եւ մի շարք այլ կարեւոր խնդիրների վերաբերող հարցեր, հարցեր, որոնց լուծման համար Թլաիբն ու Օմարը հույս ունեն ներդնել իրենց լուման:



XS
SM
MD
LG