Մատչելի հղումներ

Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի իր պաշտոնակցին


Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի իր պաշտոնակցին
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Կա հնարավորություն, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթաժողովի շրջանակներում Նյու Յորքում հանդիպեն ԱՄՆ-ի ու Իրանի նախագահները: Այս մասին ասել են ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք ու ավելացրել, որ դա տեղի կունենա, եթե Իրանը համաձայն է ‘’փոխել իր վարքագիծը եւ մտնել կառուցողական երկխոսության’’ մեջ:

Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը մեծացրել է տնտեսական ճնշումներն ընդդեմ Թեհրանի: Եվ այժմ սպասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ մեծապես խոսք կգնա այն խնդիրների մասին, որոնք առկա են ԱՄՆ-Իրան հարաբերություններում:

Ինչպես ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին է ասել, նախագահը Անվտանգության խորհրդում կխոսի ‘’աշխարհի նկատմամբ Իրանի սպառնալիքների’’ մասին: Սակայն Թրամփը, ըստ Հեյլիի, բաց է` Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ ՄԱԿ-ի շրջանակներում հանդիպելու հարցում: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն նույնպես ասել է, թե ‘’Թրամփը կուզենար խոսել նրանց հետ որեւէ ժամանակ’’:


‘’Սակայն Իրանը դեռեւս ցույց չի տվել, որ պատրաստ է կառուցողական երկխոսության’’, ասել են Հեյլին ու Փոմփեոն` Իրանի վարած քաղաքականությունն անվանելով ‘’ապակառուցողական ու վնասարար’’:

Ինչ վերաբերում է Իրանի նախագահ Ռուհանիին, ապա վերջինս, առանց որոշակի անուններ նշելու, մեղադրում է ԱՄՆ-ի դաշնակինցերից մեկին այն խմբավորմանն աջակցելու մեջ, որը Ահվազ քաղաքում շաբաթ օրը ռազմական շքերթի ժամանակ հարձակում էր իրականացրել, դառնալով քսանհինգ մարդու մահվան պատճառ:

Ռուհանին ասել է, թե ‘’տարածաշրջանում վարձկան փոքր երկներն աջակցություն են ստանում ԱՄՆ-ից: Ամերիկացիներն են, որ հրահրում են նրանց, նրանց տրամադրում նման հանցագործություններ իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներ’’:

Ու քանի դեռ աշխարհի երկրների առաջնորդներն ուղեւորվում են Նյու Յորք, փորձագետներից շատերն են ասում, որ չնայած Ռուհանիին հանդիպելու Դոնալդ Թրամփի պատրաստակամությանը, նա այս տարի հավանաբար ավելի խստացնի Իրանի դեմ իր երկրի կեցվածքը` ի հակադրություն Հյուսիսային Կորեայի հետ սկսված երկխոսությունների քաղաքականությանը:

XS
SM
MD
LG