Մատչելի հղումներ

Հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածուի անունը


Լին Թրեյսի
Լին Թրեյսի

Ըստ Սպիտակ տան տրամադրած տեղեկության, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնի համար առաջարկել է Լին Թրեյսիի (Lynne M. Tracy) թեկնածությունը: Լին Թրեյսին զբաղեցնում է ԱՄՆ-ի պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը:

Նախկինում նա զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, ինչպես նաև եղել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով:

Լին Թրեյսին տիրապետում է ռուսերեն լեզվին: Իր ծառայության դիմաց նա արժանացել է պետքարտուղարության մի շարք պարգևատրումների:

Նոր դեսպանի նշանակումը պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG