Մատչելի հղումներ

Նախնական արդյունքներ. Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը վստահ հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում


Ըստ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների, առաջին տեղում է «Իմ քայլը» դաշինքը: Ընտրական տեղամասերից ստացված նախնական տվյալների համաձայն, «Իմ քայլը» դաշինքը բացահայտ առավելություն ունի մնացած մասնակիցների հետ համեմատած:

40 ընտրական տեղամասերում կատարված հաշվարկի նախնական արդյունքների համաձայն «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 82.70 տոկոսը, ԲՀԿ-ի օգտին՝ 6.43 տոկոսը, «Լույս» դաշինքի օգտին՝ 4.78 տոկոսը, ՀՅԴ-ի օգտին՝ 1.56 տոկոսը, ՕԵԿ-ի օգտին՝ 0.94 տոկոսը, «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին՝ 1.38 տոկոսը, «Ժառանգություն» կուսակցության օգտին՝ 0.67 տոկոսը, «Երևանցիներ» դաշինքի օգտին՝ 0.80 տոկոսը, «Երևանի հանրություն» դաշինքի օգտին՝ 0.56 տոկոսը, «Հայկազուններ» կուսակցության օգտին՝ 0.22 տոկոսը, «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին՝ 0.15 տոկոսը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին՝ 0.14 տոկոսը:

Facebook Forum

XS
SM
MD
LG