Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մեծարգո պարոն Վարչապետ,

ԱՄՆ-ի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս տարի Հայաստանում տոնելու շատ առիթներ կան: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան է բացել Հայաստանի կյանքում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ ու օգնել իրականացնել Ձեր ժողովրդի կամքը՝ կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի և քաղաքական ու տնտեսական մրցակցության միջոցով ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու համար:

Շնորհակալություն ենք հայտնում տարբեր հարթակներում Ձեր ամուր գործընկերության համար, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գործողություններում Ձեր ունեցած մասնակցության և սիրիացի փախստականներին մեծահոգաբար ընդունելու հարցում:

Մոտակա ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ի հայտ կգան հնարավորություններ, որոնք իրենց հերթին կարող են նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտության տևական և խաղաղ կարգավորում գտնելու հարցում:

Այս տարի նշվում են նաև Հայաստանի առաջին հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյա տարեդարձները: Հույս ունեմ, որ 100 տարի առաջ սկսած մեր գործակցությունը այսուհետ ևս կամրապնդվի: Այս առանձնահատուկ հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ իմ լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և հայ ժողովրդին»:

Facebook Forum

XS
SM
MD
LG