Մատչելի հղումներ

Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը շուտով կարող է պաշտոնանկ արվել


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օրերս խիստ քննադատության է ենթարկել գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի գործունեությունը:

Նախագահ Դոնալդ Թրամփը օրերս կոշտ քննադատության է ենթարկել գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզին: Մի շարք մեկնաբանությունների հետ մեկտեղ նախագահն ասել է, որ ինքը չունի գլխավոր դատախազ:

Չիկագոյի ոստիկանություն իր այցի ժամանակ Սեշընզն իր հերթին խուսափել է պատասխանել նախագահի մեկնաբանությունների վերաբերյալ լրագրողների հարցերին: Նա այստեղ է այցելել՝ ստուգելու համար, թե ինչպես են կիրառվում դաշնային միջոցներով գնված տեխնոլոգիական միջոցները, որոնք պետք է օգնեն ոստիկանությանը հանցագործության դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել այն առիթով, որ Սեշընզը իրեն դուրս է բերել Ռուսաստանի հետ Թրամփի քարոզչական թիմի կապի վերաբերյալ, ինչպես նաև նախագահի կողմից այս հարցում իր լիազորությունների չարաշահման մասին հետաքննչական խմբից:

Փոխարենը Սեշընզի տեղակալը, հակառակ Թրամփի անհամաձայնության, նշանակել է Ռոբերտ Մյուլերին որպես հատուկ հետաքննող: Վերջինիս հետաքննությունների արդյունքում նախագահի մի շարք նախկին օգնականներ կալանավորվեցին ու նրանց առաջադրվեց մեղադրանք: Մյուլերը նաև շարունակում է հետաքննություն անցկացնել նախագահ Թրամփի ու նրա թիմի գործողությունների վերաբերյալ:

Իր հերթին նախագահին մոտ կանգնած հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը չի բացառել, որ շուտով Ջեֆ Սեշընզը կարող է ազատվել պաշտոնից:

Facebook Forum

XS
SM
MD
LG