Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպական միության միջեւ ընթանում են ՝՝ապահարզանի՛՛ շուրջ լարված բանակցություններ


Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպական միության միջեւ ընթանում են ՝՝ապահարզանի՛՛ շուրջ լարված բանակցություններ
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Եվրոպական միության ղեկավարներն Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում ոչ պաշտոնական քննարկումներ են անցկացնում մի շարք հարցերի, այդ թվում՝ Միությունից Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ, երբ վերջինիս պահպանողական կառավարությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում, եւ դրա արդյունքում՝ Բրէքզիթը կարծր եղանակով իրականացնելու մանդատը։ Այդ պատճառով Լոնդոնը որոնում է փոխզիջումային տարբերակներ։

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը պատրաստվում է Եվրոպական միությունից դուրս գալ 2Օ19 թվականի մարտի 29-ից։ Եվ մինչ այդ, Միությունն ու Թագավորությունը փորձում են այս ժամանակահատվածում կնքել միմյանց կողմից ընդունելի գործարք։ Սակայն ներկայումս համաձայնություն չի կայացվել մի շարք հարցերի շուրջ, որոնցից մեկը Թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի եւ Եվրոպական միության անդամ Իռլանդիայի Հանրապետության միջեւ սահմանային անցակետերի հարցն է։

Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, թե տնտեսական համագործակցության մասին Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած ծրագիրն ընդունելի չէ Միության համար, երբ Մեյն ասում է, թե իր ներկայացրած փաթեթը ՝՝միակ լուրջ ուղին՛՛ է Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ կարծր սահմանից խուսափելու համար։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի խոսքերով, ՝՝էական առաջընթաց՛՛ է հարկավոր պայմանագրի կետերը վերամշակելու համար։ Ավելի խիստ է արտահայտվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ասել է, թե Մեծ Բրիտանիային դեպի Բրէքզիթ են տարել նրանք, ովքեր կարծում էին, թե գտնելու էին հեշտ լուծումներ։

Ինչեւէ, հոկտեմբեր ամսին անցկացվելու է եւս մեկ հանդիպում։ Եվ ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Տուսկն է ասում, հոկտեմբերը կդառնա գործարքի հասնելու համար ՝՝ճշմարտության պահ՛՛։ Նրա խոսքերով, եթե դրանից հետո պայմանները թույլ տան, հավելյալ գագաթաժողով կհրավիրվի նոյեմբեր ամսին՝ գործարքը պաշտոնապես որպես պայմանագիր ստորագրելու համար։

XS
SM
MD
LG