Մատչելի հղումներ

Որքա՞ն մեծ կլինի սակագների քաղաքական գինը


Որքա՞ն մեծ կլինի սակագների քաղաքական գինը
please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00

Չինաստանից ավելի մեծ ծավալով ներկրումների վրա Թրամփի վարչակազմի կողմից հաստատված վերջին սակագները շատերն են ողջունում Վաշինգտոնում։ Սակայն վերաբերմունքն այստեղ միօրինակ չէ։ Շատերն էլ հարցականի տակ են դնում Թրամփի որդեգրած ռազմավարության արդյունավետությունը։

Թրամփը հայտարարում է, թե Չինաստանից ներկրումների վրա բարձր սակագներ Ամերիկան պիտի հաստատած լիներ երկար տարիներ առաջ։ Նրա խոսքերով, սակագների բացակայության պատճառով մեծապես է տուժել ԱՄՆ-ի տնտեսությունը։

Հիշեցնենք, որ Թրամփը Չինաստանից հավելյալ 2ՕՕ միլիարդ դոլարի համարժեք ներկրումների վրա այս շաբաթ սահմանեց սակագներ։ Ի պատասխան, Չինաստանը սակագներ հաստատեց ԱՄՆ-ից ներկրվող 6Օ միլիարդի համաժեք ապրանքների վրա։
Շատերն են ասում, որ առեւտրային պատերազմը կարող է խորանալ։

Սենատոր Մարքո Ռուբիոն չէր ուզի տեսնել Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ առեւտրային պատերազմ։ ՝՝Սակայն նրանց բիզնեսն այստեղ պիտի ունենա այն հնարավորությունները, ինչն ունի ամերիկյան բիզնեսը Չինաստանում՛՛, ասում է նա։

Մյուսներն, ինչպես սենատոր Քրիս Քունսը, մտահոգ են դաշնակիցների, մասնավորապես՝ Կանադայի, Մեքսիկայի ու Եվրոպական միության դեմ Թրամփի հաստատած սակագներով։ Իսկ դրանք այն երկրներն են, որոնք, ասում է սենատորը, կարող են օգտակար լինել Չինաստանի վրա ճնշումներ բանեցնելու հարցում։
Եթե հաստատված սակագների հետեւանքները հիմնականում կարող են ի հայտ գալ ավելի ուշ, դրանք սկսել են իրենց զգացնել տալ հատկապես քաղաքական տեսքով։ Դրանք արդեն իսկ բացասաբար են ազդում Թրամփի գլխավոր աջակիցների վրա միջինարեւմտյան նահանգներում, որոնց ապրանքների շուկան Չինաստանն է։

Սակագները երկու կողմերում ուժի մեջ են մտնելու սեպտեմբերի 24-ից, որից հետո որոշ ժամանակ անց, հատկապես նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում պարզ կերեւա, թե որքան է մեծ սակագների քաղաքական գինը։

XS
SM
MD
LG