Մատչելի հղումներ

՝՝Հարկավոր է ուժեղացնել կիբերհարձակումների դեմ Սենատի պաշտպանությունը՛՛


՝՝Հարկավոր է ուժեղացնել կիբերհարձակումների դեմ Սենատի պաշտպանությունը՛՛
please wait

No media source currently available

0:00 0:01:06 0:00

ԱՄՆ-ի սենատոր Ռոն Ուայդընը կոչ է անում ուժեղացնել Սենատի կիբերպաշտպանվածությունը։ Նա այս մասին հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ տեղեկություններ ստացվեցին, որ օտար երկրների կառավարությունները հաքերային գործողություններ են իրականացնում ընդդեմ ամերիկացի սենատորներին ու նրանց օգնականներին պատկանող ոչ պաշտոնական էլեկտրոնային փոստերի։

Սենատի ղեկավարներին չորեքշաբթի օրը հղված նամակում Ուայդընը տեղեկացնում է, որ ՝՝տեխնոլոգիական առնվազն մեկ ընկերություն՛՛ մի շարք սենատորների ու նրանց օգնականների նախազգուշացրել է, որ իրենց անձնական էլեկտրոնային փոստերի հաշվեհամարները ՝՝ենթարկվում են օտար պետությունից իրականացվող հաքերային հարձակումների՛՛։

Ուայդընն առաջարկում է ընդունել օրենք, որը Սենատի անվտանգության ծառայությանը կտա իր վրա դրված պարտականություններն ընդլայնելու լիազորություն՝ պաշտոնական հաշվեհամարներից զատ, անձնական էլեկտրոնային հաշիվներն ընդգրկելով։
Սենատի անվտանգության ծառայության խոսնակը հրաժարվել է մեկնաբանություններից։ Մեկնաբանությամբ հանդես գալուց խուսափել են նաեւ ՝՝Գուգըլ՛՛ եւ ՝՝Մայքրոսոֆթ՛՛ ընկերությունները։

XS
SM
MD
LG