Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում բանակը օգնում է հաղթահարել Ֆլորենսի հետևանքները


Միացյալ Նահանգներում ամերիկյան բանակային ստորաբաժանումները ներգրավվել են Ֆլորենս փոթորիկից տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու գործում:

ԱՄՆ-ի բանակի Ազգային գվարդիայի ուժերն ու այլ ստորաբաժանումները օգնություն են ցուցաբերում Ֆլորենս փոթորկից տուժած Հյուսիսային և Հարավային Քարոլինա նահանգներին՝ կողք կողքի աշխատելով տեղական, նահանգային ու դաշնային այլ կառույցների հետ: Փրկարարական աշխատանքներին ներգրավված են ուղղաթիռներ, նավեր և այլ տրանսպորտային միջոցներ:

«Որպես զինվորականներ, մենք նաև այս համայնքների անդամներ ենք: Մենք սերտորեն համագործակցում ենք նահանգային իշխանությունների հետ արտակարգ իրավիճակներում համապատասխան օգնություն արդյունավետ տրամադրելու համար»,- ասում է Ազգային գվարդիայի ղեկավարի տեղակալ, գեներալ Ջեֆ Բարքետը:

Գեներալը մտահոգված է ջրհեղեղի տևողականությամբ:

«Այն կտևի առնվազն մի քանի շաբաթ, մինչև ջուրը կսկսի նահանջել: Դրան պետք է հաջորդեն մաքրման ու վերականգնողական աշխատանքները»,- նշում է գեներալ Բարքեթը:

ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը տեղեկացնում է, որ Հյուսիսային և Հարավային Քարոլիա նահանգներին օգնության տրամադրումը կշարունակվի հոկտեմբերին և հավանաբար հաջորդող ամիսներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG