Մատչելի հղումներ

Հանդիպեցին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում այսօր հանդիպեց Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին:

Էրդողանը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր, թե Սիրիայի հարցով անցկացվելիք հանդիպումից հետո կհրապարակվի համատեղ հայտարարություն, որը, նրա խոսքերով, ‘’նոր հույս’’ կբերի տարածաշրջանին: Այս մասին Էրդողանն ասել էր լրագրողներին, մինչեւ Պուտինին Սոչիում հանդիպելը: Նա մանրամասնություններ չի ասել համատեղ հայտարարության տեքստի մասին:

Չնայած Իրանի հարցով անցկացված հանդիպումից հետո առաջ եկած փակուղային իրավիճակին, Սիրիայի հյուրիսարեւմտյան հատվածում անցած շաբաթավերջին հիմնականում պահպանվել է անդորրը: Հիշեցնենք, որ մինչ այդ այս հատվածներում իրականացվել էին օդային հարձակուներ, որոնց արդյունքում մի քանի տասնյակ մարդ էր զոհվել եւ առաջ եկել անհապաղ ցամաքային գործողություններ սկսելու մասին մտավախություն:

XS
SM
MD
LG