Թեև ոմանք թերագնահատում են 1-ին կարգի դասվող ծովամրրկի վտանգները՝ ԱՄՆ -ի իշխանություններն ու բանակը բարձր պատրաստվածության է բերվել:
Ատլանտյան օվկիանոսում ձևավորված Ֆլորենս ծովամրրիկը սպասվածից ավելի դանդաղ է մոտենում ԱՄՆ-ի արևելյան ափին, որը ըստ օդերևութաբանների՝ ավելի կմեծացնի ակնկալվող վնասի ծավալը:
ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների ոլորտի մասնագետները կանխատեսում են, որ աղետալի փոթորիկից հետո անձրևները դեռ կշարունակվեն ևս մի քանի օր, ինչի հետևանքով առաջացրած հեղեղները կդանդաղեցնեն փրկարարական աշխատանքները:
Թեև ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն արդեն տարհանել են Վրիջինիա նահանգի առափնյա շրջաններում կայանած ինքնաթիռները, սուզանավերն ու նավերը՝ Պենտագոնի փոխանցմամբ, մեծ թվով զինվորականներ պատրաստ են հեղեղների ժամանակ ռազմանավերով և ուղաթիռներո փրկարարական աշխատանքներ իրականանցնել արտակարգ իրավիճակների ժամանակ:
«Որոնողական և փրկարական աշխատանքներն իրականացնելը մեր առաջնահերթությունն է: Բայց հարցը միայն արագ աձագանքը չէ: Շատ կարևոր է արդյունավետորեն օգտագործել նաև մեր ունեցած ամբողջ գործիքակազմը», - ասում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Թերենս Օ՛շագուեսին:
Թեև Ֆլորենս ծովամրրիկը Կառոլինա նահանգ հասնելով կորցրել էր իր արագությունը և դասվել 1-ին կարգի փոթորիկների շարքին՝ օդևերութաբանների համոզմամբ, այն պակաս վտանգավոր չէ:
«Առաջիկա օրերի քամիներն ու փոթորկախառը անձրները շատ վտանգավոր ու աղետալի հետևաքներ կունենան: Մենք խոսում ենք 3-4 մետր բարձրության մահացու հորձանքների և ջրակուտակումների մասին», - ասում է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունից Ջեյմս Ջոզեֆը:
ԱՄՆ-ի Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը մոբիլիզացրել է իր ողջ ներուժը և գործակցում է տարբեր համայնքային միավորների ուշադիր հետևելով իրավիճակին:
Կան նաև մարդիկ, որոնք,չեն ցանկանում տրվել տեղափոխվելու հետ կապված սթրեսին և նախընտրում են չհեռանալ, այլ՝պատսպարվել փոթորկից տանը՝ մինչև անցնի վտանգը:
Նշենք նաև, որ փրկարարական աշխատանքներ իրականցնելուց բացի տեղական իշխանություններին հանձնարարված է նաև պաշտպանել բնակիչների ունեցվածքը: