Մատչելի հղումներ

Ֆինանսական ճգնաժամից տասը տարի անց. Կարո՞ղ է այն վերադառնալ


Ֆինանսական ճգնաժամից տասը տարի անց. Կարո՞ղ է այն վերադառնալ
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

Տասը տարի առաջ Lehman Brothers բանկի սնանկացումը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծն էր։ Այն կորցրել էր 6ՕՕ մլրդ. դոլար։ Բանկի նախկին կառավարիչ Ռիչարդ Ֆալդն մինչեւ այսօր ամեն գիշեր մի պահ արթնանում է ու հարց տալիս ինքն իրեն, թե որն էր սխալը։

Իսկ ներդրումային այս բանկի կորստի պատճառն ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում առաջ եկած այսպես ասած փլուզումն էր։ Դրա արդյունքում սկսվեց մի մեծ ալիք, երբ վարկի դիմաց գրավ դրված տներն իրար հետեւից վերադարձվում էին բանկերին։

Շատերի համար էր տարօրինակ այն փաստը, որ ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը թույլ տվեց, որ այս բանկը տապալվեր։ Չէ որ այն փրկել էր ապահովագրական AIG եւ վարկեր տրամադրող Ֆեննի Մեյ եւ Ֆրեդի Մեք ընկերություններին։
Բացատրությունը մեկն է ասում է տնտեսական վերլուծաբան Ալեք Յանգը. ՝՝Իշխանությունները չէին ուզում այն տպավորությունը թողնել, որ կառավարությունը ցուցաբերում է միջամտություն եւ ուզում է փրկել բոլորին՛՛, ասում է նա։
Սակայն Կենտրոնական բանկն ի վերջո եկավ օգնության՝ սկսված ճգնաժամը աղետի վերածվելու հնարավորությունից հետ պահելու նպատակով։ Այն 7ՕՕ միլիարդ դոլարի արժեզրկված արժեթղթեր գնեց, շուկայում շարժ գրանցելու համար։ Կոնգրեսը սակայն գտնում էր, որ ծրագիրը շատ թանկ արժեր, որի արդյունքում արժեթղթերի շուկան մեկ եզակի օրվա ընթացքում կորցրեց 1 տրիլիոն 2ՕՕ միլիարդ դոլար։ Եվ Կոնգրեսը ներկայացրեց նոր օրենք՝ Դոդ-Ֆրենք Բիլի օրենքը, որը խիստ կանոններ էր նախատեսում բանկերի համար՝ ճգնաժամի խորացումը կանխելու նպատակով։

2ՕՕ8 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո շուկան որոշ ժամանակ անց սկսեց կայունանալ։ Շուկայի այսպես կոչված ազատ անկումից 1Օ տարի անց այս բնագավառում կառավարության ամենակարեւոր դեմքերը՝ Ֆինանսների նախկին նախարարներ Հենք Փոլսոնը եւ Թիմ Գայթները, ինչպես նեաւ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բեն Բերնանկեն եկել են Վաշինգտոն՝ քննարկելու համար 2ՕՕ8 թվականին ընտրված քաղաքականության ազդեցությունը եւ փորձելու պատասխանել հարցին, թե արդյոք 2ՕՕ8-ը կարող է նորից վերադառնալ, թե ոչ։

XS
SM
MD
LG