Մատչելի հղումներ

Թրամփ. Մենք պատրաստ ենք դիմադրել փոթորկին


Չորեքշաբթի օրը նկատվել է Ֆլորենս փոթորկի ուժգնության նվազում, որը հնարավորություն է ընձեռում հարվածի սպառնալիքի տակ գտնվող նահանգներին նախապատրաստվել և անհրաժեշտության դեպքում՝ տարհանել բնակչությանը:

Ֆլորենս ծովամրրիկը սպառնում է Հարավային ու Հյուսիսային Քարոլինա նահանգներին:

«Ֆլորենս ծովամրրիկը հավանաբար երկար կտևի, և զգալի վնասներ կհասցնի Հարավային Քարոլինա նահանգին»,- ասում է Ջոն Քուագլիարիելոն Եղանակի ազգային ծառայությունից:

Տեղական իշխանությունները կոչ են անում ազգաբնակչությանը հեռանալ, քանի որ փոթորկի հարվածները կարող են չափից դուրս ուժգին լինել և խոչընդոտել որևէ օգնության հնարավորություն: Սպասվում է, որ այն լինի բավականաչափ ուժգին, որի արդյունքում կվնասվեն ծառերը, էլեկտրականության մատակարարման ենթակառուցվածքներն ու տների տանիքները:

Հյուսիսային Քարոլինա նահանգը ևս գտնվում է փոթորկի ուժգին հարվածների գոտում: Պետական մարմինները զգուշացնում են, որ ծովամրրկի ուղղությունը սակայն կարող է փոխվել: Տեղի բնակչությունը տարհանվում է ՝ իրենց հետ վերցնելով առաջին անհրաժեշտության իրեր:

«Այս պահին անում ենք այն ինչ հնարավոր է: Կան իրավիճակներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են: Դեռևս պարզ չէ, թե ինչ է սպասվում մեզ այս փոթորկի պատճառով և ինչ հետևանքներ կլինեն»,- ասում է Գրեյ Սթայրսը՝ Հյուսիսային Քարոլինայից:

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ կառավարությունը լավ նախապատրաստվել է բնական այս աղետին:

«Մենք պատրաստ ենք և կարող ենք դիմադրել: Ունենք շատ բանիմաց մարդիկ ամենուր»,- ասում է նախագահ Թրամփը:

Վերջերս Թրամփի վարչակազմը 10 միլիոն դոլար է տրամադրել Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունից Ներգաղթյալների և սահմանապահ ծառայության մարմնին՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար:

Այս գումարի փոխանցումը տեղի է ունեցել օրենքի սահմաններում, քանի որ երկու մարմիններն էլ հանդիսանում են Ազգային անվտանգության նախարարության մաս: Քննադատները, սակայն, բողոքում են՝ այն սխալ որակելով բնական այս աղետի նախօրեին:

Facebook Forum

XS
SM
MD
LG