Մատչելի հղումներ

Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի «խելացի» ապրանքատեսակները


Apple CEO Tim Cook discusses the new Apple Watch 4 at the Steve Jobs Theater during an event to announce new products Wednesday, Sept. 12, 2018, in Cupertino, Calif. (AP Photo/Marcio Jose Sanchez)
Apple CEO Tim Cook discusses the new Apple Watch 4 at the Steve Jobs Theater during an event to announce new products Wednesday, Sept. 12, 2018, in Cupertino, Calif. (AP Photo/Marcio Jose Sanchez)

Սեպտեմբերի 12-ին Apple-ը ներկայացրեց իր հայտնի iPhone հեռախոսների 3 նոր մոդելներն ու Apple Watch-ի նոր, առավել կատարելագործված տարբերակը:

Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր սերնդի iPhone հեռախոսներն ու իր բրենդային «խելացի» ժամացույցը՝ Apple Watch Series 4-ը:

Կալիֆորնիաի Կուպերտինո քաղաքում այսօր կայացած շնորհանդեսի շրջանակներում ցուցադրվել են Apple-ի 3 նոր սմարթֆոնները՝ iPhones Xs-ը, iPhones Xs MAX-ն ու iPhones Xr-ը:

iPhone Xs մոդելի բջջային հեռախոսների առջևի էկրանները հատուկ պաշտպանիչ շերտի շնորհիվ առավել ամուր են:

iPhone Xs մոդելի սմարթֆոնները թողարկվելու են 3 գույներով՝ ոսկե, արծաթե և սև: : iPhone Xs-ն ունի 2 SIM card-ի տեղադրելու հնարավորություն, 512gb հիշողություն, կատարելագործված ֆոտոխցիկ և մարտկոց:

Շնորհանդեսի շրջանակներում Bethesda Studios-ը ներկայացրել է նաև Elder Scroll շարքին դասվող նոր խաղ, որը հատուկ ստեղծվել է iPhone Xs մոդելի համար:

iPhone-ի Xr-ի կատարելագործված տեսախցիկով ալյումինե և ապակեպատ մոդելները կթողարկվեն 6 պայծառ գույներով:

Apple-ի նոր սերնդի ժամացույցը՝ Apple Watch Series 4-ը, ավելի բազբաֆունցկցինալ է: Այն ունի թարմացված դիզայն: Ժամացույցի դիսփլեյը մեծացել է մոտ 30%-ով: Ժամացույցի մարտկոցն ավելի տարողունակ է:

Apple-ի նոր սերնդի խելացի ժամացույցի բժշկական ծառայության միջոցով օգտատերը կարող է նաև ինքնուրույն սրտի էլեկտրակարդիոգրամա անել, և բացի այդ՝ օգտվել բրենդային ժամացույցի մյուս ծառայություններից:

XS
SM
MD
LG