Մատչելի հղումներ

Դեմոկրատները Թրամփին իմփիչմենթի ենթարկելուց առավել մտածում են միջանկյալ ընտրությունների մասին


Դեմոկրատները Թրամփին իմփիչմենթի ենթարկելուց առավել մտածում են միջանկյալ ընտրությունների մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

ԱՄՆ-ի նախագահն իր աջակիցների առջեւ հանդես գալու համար ունի իր սիրած թեմաների մի ցանկ։ Դրանցից են աճող տնտեսությունը, սահմանային պարսպի կառուցումը։ Այդ շարքին հիմա էլ ավելանում է իրեն իմփիչմենթի ենթարկելու պահանջը։

Հարցն այն է, որ Վաշինգտոն փոսթի կողմից անցյալ ամիս անցկացված հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 49 տոկոսը գտնում է, որ Կոնգրեսը պիտի սկսի Թրամփին իմփիչմենթի՝ նրա նկատմամբ անվստահության քվե անցկացնելու գործընթաց։ Թրամփն էլ այդ սպառնալիքն օգտագործում է իր աջակիցներին ավելի ակտիվացնելու համար։
՝՝Ու եթե դա պատահի, ուրեմն ձեր մեղքն է։ Ուրեմն պատճառն այն է, որ չեք գնացել քվեարկելու՛՛, հայտարարում է Թրամփը։


Չնայած հարցման արդյունքին, Կոնգրեսի դեմոկրատները որդեգրել են սպասողական քաղաքականություն։ Ուզում են տեսնել, թե ինչ է լինելու 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտության հետ կապված հատուկ հետաքննչական խորհրդի եզրակացությունը։
Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին ասում է, որ դեռեւս հարկավոր է գտնել խնդրի վերաբերյալ ճիշտ պատասխանը։


Ամենաթարմ պատմությունն ունի դրանից ստացված դասեր եւ նույնիսկ դրա պատասխանը։ Երբ 1998 թվականին Ներկայացուցիչների պալատի հանրապետականները Բիլ Քլինթընին հեռացնելու նպատակով սկսեցին իմփիչմենթի գործընթաց, արդյունքում Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից առաջ դեմոկրատների աջակիցներն ավելի համախմբվեցին, նրանց թիվն ավելի մեծացավ։
Այն մտավախությամբ, որ հիմա նման գործընթացի դեպքում կարող է մեծանալ հանրապետականների աջակիցների թիվը, դեմոկրատներն առայժմ անտեսում են Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցը։ Սակայն իրադրությունը կարող է կտրուկ փոխվել միջանկյալ ընտրություններից հետո։ Բայց այդ դեպքում եւս, եթե դեմոկրատները նույնիսկ մեծամասնություն կազմեն Կոնգրեսում, անվստահության քվեի համար պահանջվում է քաղաքական մեծ պայքար։

Ինչպես Ամերիկյան համալսարանից Դեյվիդ Բարքերն է ասում, ՝՝Իմփիչմենթի համար առնվազն 17 հանրապետական պիտի կողմ լինի Թրամփին պաշտոնից հեռացնելու առաջարկին։ Իսկ սա դեմ է նրանց ընտրողների պահանջներին։ Արդյո՞ք նրանք կընտրեն այդ տարբերակը։ Ներկա պայմաններում այս հարցի պատասխանն է ՝՝ոչ՛՛։


Եվ ահա, մինչ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, ԱՄՆ-ի օրենսդիրները մի կողմ են դրել իմփիչմենթի թեման ու կենտրոնացել այդ ընտրություններում իրենց կուսակցությունների համար հնարավորինս ավելի մեծ թվով ձայներ ապահովելու ջանքերի վրա։

XS
SM
MD
LG