Հարավային Կորեայի վարչապետ Լի Նակյոնը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հեռավոր Արևելքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի ընթացքում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ Կորեական թերակղզում խաղաղության հաստատմանն ուղղված Սեուլի ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար: Այս հայտարարությունն արձանագրվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջան Ինի միջև հանդիպումից մի քանի օր առաջ: Սա Կորեական թերակղզու երկրների ղեկավարների միջև երրորդ հանդիպումն է, որի նպատակն է թերակղզու վերջնական ապամիջուկայնացումն ու խաղաղության հաստատումը:
Սեուլը օրերս հայտարարել է, որ Վաշինգտոնըւ պետք է իր ձեռքը վերցնի նախաձեռնությունը՝ Փհենյանի ապամիջուկայնացմանը հասնելու հարցում:
Սակայն ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև երկխոսությունն այս հարցի վերաբերյալ առաջընթաց չի գրանցում: Դեռևս պարզ չեն այն մեխանիզմները, որոնք կօգնեն Սինգապուրյան համաձայնագրի դրույթների իրականացմանը:
Facebook Forum