Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները պատրաստվում է դիմավորել անցած տասնամյակների ամենահզոր ծովամրրիկը


Միացյալ Նահանգները պատրաստվում է դիմավորել անցած տասնամյակների ամենահզոր ծովամրրիկը
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

Ամերիկայում նախապատրաստվում են հսկա մի նոր ծովամրրկի։ Անցյալ տարվա ծովամրրկից հետո վերքերը դեռեւս լիովին չբուժած՝ այստեղ է ժամանում Ֆլորենս անվանումը կրող ծովային փոթորիկը։

ԱՄՆ-ի արեւելյան ափերին կհարվածի, ինչպես ամերիկացիներն են ասում, ՝՝հրեշավոր մի ծովամրրիկ։ Ֆլորենսն իր մասին արդեն իսկ նախազգուշացնում է անձրեւի միջոցով։
Ինչպես օդերեւութաբաններն են ասում, մոտեցող ծովամրրիկն ամենաուժգինն է լինելու անցած մի քանի տասնամյակների ընթացքում, որը երկրին կհասցնի միլիարդավոր դոլարների վնաս։ Ուժեղ քամիներին կհետեւեն ջրհեղեղներն ու սողանցքները։ Կփլուզվեն շինություններ։
Ինչպես նախագահ Դոնալդ Թրամփն է ասել, ամենավտանգվածը լինելու են Վիրջինիա, Հյուսիսային Քարոլինա եւ Հարավային Քարոլինա նահագները։ Նահանգներ, որոնք նման փոթորիկ չեն տեսել անցած 25-3Օ տարիների ընթացքում։

Արտակարգ իրավիճակների գործակալության կառավարիչ Բրոք Լոնգի խոսքերով, ամենավտանգավորը փոթորկի ուժն է։ Եվ արդեն ավելի քան մեկ միլիոն մարդ, ըստ իշխանությունների հրահանգի, տարհանվում է ափամերձ տարածքներից։
Եվ պատմության մեջ առաջին անգամն է, որ նման հրահանգ է կայացվել Վիրջինիա նահանգի Նորֆոք քաղաքի մասին։

Ափամերձ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տրվել տեղափոխվել ափերից ավելի հեռու հատվածներ։ Ֆլորենս ծովամրրիկը սպառնում է ավելի մեծ ջրհեղեղներով, քանի որ սպասվում են տեղատարափ անձրեւներ եկող մի քանի օրերի ընթացքում։

Ռազմական այն բազաները, որոնք գտնվում են ծովամրրկի կանխատեսված ուղու վրա, ներկայումս աշխատանքներ են տաում հաստատություններն աղետից պաշտպանելու համար։ Իսկ մինչեւ տներից հեռանալը, մարդիկ ավազե պարկեր են կուտակում, իրենց տներն ինչ որ կերպ պաշտպանելու համար։

Ֆլորենսը ափամերձ հատվածներին կհարվածի ուրբաթ առավոտյան ու ԱՄՆ-ի արեւելյան ափերով կտեղաշարժվի հաջորդ մի քանի օրերին։ Այստեղ կտեղա 7Օ սանտիմետր անձրեւ, կսկսվեն ջրհեղեղներ։

XS
SM
MD
LG