Մատչելի հղումներ

՝՝Երկու ռուսները մեղավոր չեն Սկրիպալներին թունավորելու մեջ՛՛. Վլադիմիր Պուտին


՝՝Երկու ռուսները մեղավոր չեն Սկրիպալներին թունավորելու մեջ՛՛. Վլադիմիր Պուտին
please wait

No media source currently available

0:00 0:00:40 0:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե իրենց հայտնի է այն երկու անձանց ինքնությունը, որոնց Մեծ Բրիտինան մեղադրում է ռուս նախկին մի սպայի մարտ ամսին թունավորելու մեջ։ Պուտինը հերքում է այս անձանց ռազմական լրտեսներ համարելու Մեծ Բրիտանիայի մեղադրանքները եւ շեշտում, որ նրանք հասարակ քաղաքացիներ են։

՝՝Իհարկե մենք ստուգել են, թե ովքեր են այս մարդիկ։ Գիտենք, թե ովքեր են նրանք, եւ արդեն գտել ենք նրանց։ Հույս ունեմ, որ իրենք իրենց կամքով կներկայանան ու կպատմեն իրենց մասին, այնպես որ լավ լինի բոլորի համար։ Հատուկ որեւէ հարց չկա այստեղ ու չկա քրեական որեւէ հարց։ Ես եմ դա ասում։ Ու դա մենք կտեսնենք մոտ ապագայում՛՛, ասել է Պուտինը։

Ռուսաստանը հերքում է Մեծ Բրիտանիայի այն մեղադրանքները, որոնց համաձայն իր լրտեսներն են թունավորել Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլիային։ Հիշեցնենք, որ վերջիններիս կյանքը հաջողվել է փրկել։

Կանադան, Ֆրանսիան, Գերմանին ու Միացյալ Նահանգները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ողջունելով երկու կասկածյալների նկատմամբ հարուցված մեղադրանքները։

XS
SM
MD
LG