Մատչելի հղումներ

Ամեն ինչ ճիշտ է. Փաշինյանը՝ երեկվա հրահանգից հետո Ոստիկանության և ԱԱԾ գործողությունների մասին


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

«Ամեն ինչ ճիշտ է»․ - վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ համառոտ արձագանքեց հարցին, թե իր երեկվա կարգադրությունից հետո ի՞նչ են այսօր զեկուցել իրեն Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ղեկավարները։

«Ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ ճշգրիտ է», - ասաց Փաշինյանը։

Երեկ ԱԱԾ և ՀՔԾ պետերի՝ «Մարտի 1»-ի գործին առնչվող հեռախոսազրույցի աղմկահարույց ձայնագրության հրապարակումից ու տարածումից հետո արդեն երեկոյան «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին վարչապետը տեղի ունեցածն անվանեց «դավադրություն և Հայաստանի Հանրապետության պետականության նկատմամբ հանցագործություն», ապա հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը «երկու ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում»:

«Ազատության»-ն այսօր ԱԱԾ-ից և Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարել են վարչապետի հրահանգը, սակայն տեղեկություններ դեռ չեն հրապարակում։

Փաշինյանին ուղղված հաջորդ հարցին, թե գաղտնալսման հրապարակման մեջ արդյո՞ք արտաքին հետք տեսնում է, վարչապետը պատասխանեց՝ չի տեսնում։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք ձայնագրության հրապարակումից և վարչապետի կոշտ արձագանքից հետո լարված ներքաղաքական մթնոլորտը պատճառ չի՞ դառնա, որ Հայաստանի խորհրդարանը չցանկանա գնալ ինքնալուծարման, ինչպես կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի, Փաշինյանը պատասխանեց. - «Ո՛չ»։

XS
SM
MD
LG