Մատչելի հղումներ

Հայաստանի համար առաջնահերթություն է բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը. Պաշտպանության նախարար


Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար առաջնահերթություն է բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք կարևորում ենք բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը և ներդրումը Զինված ուժերում: Դա առաջնահերթություն է»,- ասաց Դավիթ Տոնոյանը: Նախարարի խոսքով՝ այս պահին բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերման շուրջ բանակցություններ են ընթանում:

Նախարարը նաև հայտնեց, որ այս պահին ընթացքի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ 100 միլիոն դոլարի ռազմական վարկային համաձայնագրի կնքման գործընթացը: Նախարարը շեշտեց, որ ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը բավականին հաջող զարգանում է:

XS
SM
MD
LG