Մատչելի հղումներ

«Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գիրքն արդեն վաճառքում է


A copy of Bob Woodward's "Fear" is photographed Wednesday, Sept. 5, 2018, in New York. It's not clear whether President Donald Trump has much to fear from "Fear" itself.
A copy of Bob Woodward's "Fear" is photographed Wednesday, Sept. 5, 2018, in New York. It's not clear whether President Donald Trump has much to fear from "Fear" itself.

Washington Post-ի լրագրող Բոբ Վուդվարդը, ով հայտնի է ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնի հրաժարականին հանգեցրած Ուոթերգեյթյան գաղտնալսումների սկանդալի մանրամասների բացահայտումներով, իր նոր գրքում ամփոփել է Թրամփի նախագահության 20 ամիսները:

Ուոթերգեյթյան գաղտնալսումների սկանդալի բացահայտման մեջ առանցքային դեր ունեցած «Վաշինգտոն Փոսթ» թերթի լեգենդար հետաքննող լրագրող Բոբ Վուդվարդը, նախագահ Նիքոսնի աղմկահարույց հրաժարականից ավելի քան 40 տարի անց, նորից ամերիկյան հանրության ուշադրության կենտրոնում է, այս անգամ ՝ Թրամփի նախագահության չլուսաբանված կողմերի մասին պատմող իր նոր գրքով:

Բոբ Վուդվարդի հեղինակած՝ «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գիրքը, որը Սեպտեմբերի 11-ից հայտնվել է ԱՄՆ-ի գրախանութների վաճառասեղաններին, ներկայացնում է մինչ օրս անհայտ մանրամասներ՝ ամփոփելով Թրամփի նախագահության 20 ամիսները:

Վաշինգտոնը դիստոպիայի՝ հակաուտոպիստական լույսի ներքո ներկայացնող «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գրքում Վուդվարդը մասնավորապես նկարագրում է Սպիտակ տանն առկա լարված տրմադրություններն ու վախի մթնոլորտը:

Ըստ Բոբ Վուդվարդի՝ Թրամփն աչքի է ընկնում իր անպարկեշտ վարքագծով և որոշումներ կայացնելու իմպուլսիվությամբ:

Վկայակոչելով Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ լրագրողը արձանագրում է վերջիններiս անհանգստությունն առ այն, որ Թրամփն ունակ է մեկ թվիթերի հաղորդագրությամբ երկիրը կանգնեցնել ազգային և տնտեսական ճգնաժամի առջև:

«Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գրքում նկարագրվում է՝ ինչպես է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը ստիպված եղել բացատրել Թրամփին Հարավային Կորեայում ԱՄՆ-ի կողմից տարեկան 3,5 միլիարդ դոլար ծախսելու և այնտեղ տեղակայված 28 հազար զինվորոկաններին աջակցելու ռազմավարական կարևորության մասին:

Գրքում զետեղված բազմաթիվ մանրամասներից հատկանշական է նաև այն, որ Թրամփը անցյալ տարի լրջորեն քննարկել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի սպանության հարցը, որը, սակայն անտեսվել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի կողմից:

Նշենք, որ այս տարի սեպտեմբերի 5-ին Դոնալդ Թրափը Բոբ Վուդվարդի գրքին տվել էր «գեղարվեստական ստեղծագործություն» բնորոշումը:

«Այո, իհարկե: Նա ստում է, իհարկե: Ոչ,Բոբ Վուդվարդը: Նկատի ունեք գի՞րքը: Այդ գիրքը ոչ մի արժեք չունի, այն գեղարվեստական ստեղծագործություն է»,- ասել է Թրամփը:

XS
SM
MD
LG