Մատչելի հղումներ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշաել Ժանը սեպտեմբերի 10-ից 14-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Սեպտեմբերի 11-ին նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և գլխավոր քարտուղար Միշաել Ժանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Գլխավոր քարտուղարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

XS
SM
MD
LG