Մատչելի հղումներ

Պուտինի ու Էրդողանի հանդիպման նպատակը հայտնի չէ


Պուտինի ու Էրդողանի հանդիպման նպատակը հայտնի չէ
please wait

No media source currently available

0:00 0:00:50 0:00

Պուտինն ու Էրդողանը իրենց երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Իրանում կարճատև հանդիպում են ունեցել:

Սիրիայի հակամարտության խնդրի քննարկումների նպատակով Իրանի մայրաքաղաք է ժամանել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Սեպտեմբերի յոթին, Պուտինը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Երկու առաջնորդները իրենց երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կարճատև հանդիպում են ունեցել՝ նախքան Սիրիայի ապստամբների կողմից գրավված Իդլիբի և Աֆրինի շրջանների մասին Իրանի առաջնորդՀասան Ռուհանիի հետ անցկացվելիք քննարկումների մեկնարկը:

Ռուսական կողմը տարածել է նախագահներ Պուտինի և Էրդողանի հանդիպման տեսանյութը, սակայն ոչ մի տեղեկություն չի տրամադրել նրանց հանդիպման նպատակի մասին:

Որոշ տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի աջակից Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասսադը նախատեսում է Իդլիբի հյուսիսային հատվածը գրոհել:

XS
SM
MD
LG