Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան կոչ է անում միասին պայքարել GRU-ի դեմ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել ընդդեմ ռուսական GRU լրտեսական գործակալության: Ըստ վարչապետի, այն մեծ սպառնալիք է Արևմուտքի համար: GRUգործակալները, ըստ բրիտանական կողմի, պատասխանատու են Սերգեյ Սկրիպալի թունավորման համար

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարակել են ապացույցներ, որ ռուսական GRU լրտեսական գործակալության գործակալներ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, ում անուններն իրական չեն, ըստ բրիտանական իրավապահների, գտնվել են Սերգե Սկրիպալի բնակության վայրի մոտ Սալսբերիում այն օրը, երբ Սկրիպալն ու նրա դստեր Յուլիան հոսպիտալացվել են թունավորման ախտանիշներով:

«GRU-ի գործողությունները սպառնալիք են մեր դաշնակիցների ու մեր քաղաքացիների համար: Հաշվի առնելով այն բացահայտումները, որոնք արձանագրվել են Սալսբերիի հետաքննությունից և այդ կազմակերպության մասին մեր ունեցած տեղեկությունը՝ մենք միասնաբար պետք է հանդես գանքGRU-ի դեմ»,- ասում է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Այս երկու գործակալների կալանավորման համար բրիտանական կառույցները դիմել են ռուսական կողմին: Սակայն վերջինս հրաժարվել է հանձնել իր քաղաքացիներին:

«Շուրջ 150 ռուս գործակալներ արտաքսվել են Արևմտյան երկրներից: Այս թիվը կարող է աճել: Մեծ Բրիտանիայի վարչապետն անձամբ է կոչ արել Եվրամիությանը հավելյալ պատժամիջոցներ սահմանել: ԱՄՆ-ը արդեն սահմանել է նման պատժամիջոցներ»,- ասում է Էնդրյու Ֆոքսալը:

Ռուսական կողմն արձագանքել է, որ տրամադրված լուսանկարներն ու անունները ոչինչ չեն նշանակում Մոսկվայի համար: Ակնհայտ է, որ բնակչությունը պաշտպանում է կառավարության դիրքորոշումը:

«Ռուսները չպետք է դա անեն: Ինչի՞ համար: Դա սադրանք է: Չկա որևէ տրամաբանություն կամ ապացույցներ»,- նշում է Մոսկվայի բնակիչ Սամիլը:

«Դա կազմակերպել են Բրիտանիան և Թերեզը Մեյը, քանի որ չեն սիրում Պուտինին»,- ասում է Մոսկվայի բնակիչ Միխայիլը:

Ոստիկանությունը նշում է, որ «Նովիչոկ» անունը կրող թույնը անօրինական կերպով օծանելիքի տեսքով բերվել է Մեծ Բրիտանիա, որի արդյունքում մահացել է մեկ մարդ, ով հայտնաբերել էր այդ տարան:

Facebook Forum

XS
SM
MD
LG