Մատչելի հղումներ

Հնդկաստանն ապաքրեականացրեց նույնասեռականների միջև հարաբերությունները


Հնդկաստանի Գերագույն դատարանի որոշմամբ ապաքրեականացվեց նույնասեռականների միջև հարաբերությունները:

Հնդկաստանի Գերագույն դատարանն ընդունեց որոշում, որով վերացրեց գաղութատիրական ժամանակաշրջանի օրենքը և ապաքրեականացրեց նույնասեռականների միջև հարաբերությունները:

Հինգշաբթի օրը դատարանը հայտարարեց իր որոշման մասին՝ պատասխանելով մի խումբ անձանց ներկայացրած հայցին: Հայցվորների ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ նույնասեռականները տարիներ ի վեր ապրում են վախի մթնոլորտում և ճնշումների ու հետապնդումների ենթարկվում ոստիկանության կողմից:

Լսումների ընթացքում դատարանի մոտ հավաքված մարդիկ ոգևորությամբ ընդունեցին դատարանի որոշումը:

«Չափազանց երջանիկ եմ նման որոշման ընդունման համար: Շատ հուզված եմ»,- ասում է Gaylaxy հանդեսի հիմնադիր Սուխդիպ Սինքխը:

«Ես շատ ոգևորված եմ և չափազանց երջանիկ այս որոշման համար: Շուրջ 30 տարի այս հարցի շուրջ ընթանում են իրավական քննարկումներ: Վերջապես երջանիկ եմ, որ կարող եմ արձանագրել, որ հանցագործ չեմ այլևս այս երկրում»,- ասում է Հնդկաստանի նույնասեռական քաղաքացի Աբհիշեք Դեսային:

Օրենքը նախկինում նշում էր, որ նույնասեռականների միջև սեռական հարաբերությունները դեմ են բնության օրենքներին:

2009 թվականին այս օրենքը չեղարկվել էր Նյու Դելիի դատարանի կողմից, սակայն 4 տարի անց Գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել այն:

Facebook Forum

XS
SM
MD
LG