Մատչելի հղումներ

Հյուսիսային ու Հարավային Կորեաների առաջնորդների միջեւ կանցկացվի երրորդ գագաթաժողովը


Հյուսիսային ու Հարավային Կորեաների առաջնորդների միջեւ տասներկու օրից կանցկացվի երրորդ գագաթաժողովըո
please wait

No media source currently available

0:00 0:01:04 0:00

Ինչպես Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաեինի անվտանգության հարցերով խորհրդականն է ասել, նախ Փհենյանում սեպտեմբերի 18-ից 20-ը կանցկացվի միջկորեական գագաթաժողով: Փանմունջոնում հաջորդ շաբաթ կանցկացվեն աշխատանքային մակարդակի բանակցություններ, քննարկելու համար անվտանգությանը, հաղորդակցությանը, մամուլի միջոցներին վերաբերող հարցեր:

Այս հայտարարությունից մեկ օր առաջ անվտանգության հարցերով խորհրդականի գլխավորությամբ մի պատվիրակություն էր մեկնել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք, նախնական պատրաստութունները կազմակերպելու նպատակով: Նրա խոսքերով, նախագահ Մունը եւ Հյուսիսի առաջնորդ Կիմը կենտրոնանալու են թերակղզին ապամիջուկայնացնելու համար անհրաժեշտ նախաձեռնությունների վրա:

Հյուսիսի պաշտոնական մամուլը հրապարակել է հայտարարություն, որտեղ ասված է, թե ‘’Կորեական թերակղզին զինված հակամարտության վտանգից ու պատերազմի սարսափներից հետ պահելու հանգամանքը կախված է Կիմ Չան Ընի կամքից’’:

Հյուսիսի ու Հարավի միջեւ բանակցային այս գործընթացը սկսվում է, երբ Հյուսիսի ԱՄՆ-ի միջեւ բանակցային գործընթացը մտել է փակուղու մեջ:


XS
SM
MD
LG