Մատչելի հղումներ

Եվրամիությունից դուրս գալու ճանապարհին Մեծ Բրիտանիայի առջեւ դեռեւս դժվարանցանելի խոչընդոտներ կան


Եվրամիությունից դուրս գալու ճանապարհին Մեծ Բրիտանիայի առջեւ դեռեւս դժվարանցանելի խոչընդոտներ կան
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

Մեծ Բրիտանիան այս տարի անցկացրեց օդերեւութաբանության պատմության մեջ գրանցված ամենաշոգ ամառը։ Իսկ խորհրդարանի շենքի գլխավերեւում այսօր կուտակվում են քաղաքական փոթորիկների ամպեր։ Բրյուսելի հետ դեռեւս չի կնքվել Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելու մասին համաձայնագիր, ինչը սպառնում է եկող մարտի վերջից քաոսային իրավիճակով։ Այս մասին են ասում ՝՝Միացյալ Թագավորությունը՝ փոփոխվող Եվրոպայում՛՛ վերտառությամբ զեկույցի հեղինակները։

Նրանցից Ջոնաթան Փորթերի խոսքերով, ներկա պահին շատ մեծ խոչընդոտներ կան։

՝՝Առաջինը կապված է իռլանդական սահմանի հետ։ Միության 27 անդամ պետությունները գտնում են, որ պիտի լինի Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հետ կապված հատուկ կետ, մերժելու համար խիստ սահմաններ այստեղ, որպեսզի այն սերտորեն կապված լինի Եվրոպական միության հետ՛՛։

Պատճառն առաջին հերթին այն է, որ Իռլանդիայի Հանրապետությունը Եվրամիության անդամ է, եւ Հյուսիսային Իռլանդիան նրանից կտրելու հանգամանքը կլիներ խնդրահարույց։

Մեծ Բրիտանիայում դա համարում են անընդունելի այն մտավախությամբ, որ այն կարող է ի վերջո Հյուսիսային Իռլանդիան անջատել Միացյալ Թագավորությունից։
Մեծ Բրիտանիայի օրենսդիրները նաեւ չեն ուզում Եվրոպայից ապահարզանի դիմաց որպես պարտավորությունների խախտում մուծել 5Օ միլիարդ դոլար, եթե մինչ այժմ չկա առեւտրային պայմանագրի մասին երաշխիք։
Զեկույցը նախազգուշացնում է, որ Եվրոպական միության հետ առեւտուրը կարող է անմիջապես խաթարվել, առաջ գալ սննդամթերքի ու դեղամիջոցների պակաս։ Անվավեր կճանաչվեն բրիտանական օդանավերի անվտանգության վկայագրերը, ինչի հետեւանքով կարգելվի նրանց թռիչքը։ Հարցականի տակ կդրվի Եվրոպական միության տարածքում Մեծ Բրիտանիայի անձնագրեր կրող անձանց կեցությունը։

Սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը պնդում է, որ Բրէքզիթի, այսինքն՝ Եվրամիությունից դուրս գալու պայմանագիր անպայման կկնքվի։ Այս մասին է ասել նաեւ Միությունից դուրս գալու հարցերով Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Դոմինիկ Ռաաբը։
Իսկ եվրոպական մի շարք երկրների կառավարություններ պատրաստ չեն Մեծ Բրիտանիային զիջումներ անել։
Ջոնաթան Փորթերը նշում է, որ ՝՝Հատկապես Ֆրանսիայում ու Գերմանիայում այն կարծիքը կա, որ որեւէ գործարք, որը Միացյալ Թագավորությանը թույլ կտա ընտրություն կատարել իր շահերին համապատասխան, կխրախուսի եվրոպական մյուս երկրներում դիսինտեգրացիայի կողմնակից ուժերին ու պոպուլիստներին՛՛։


Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից դուրս գալու դեռեւս ճանապարհին է, սակայն ներկա քաղաքական պայքարն արդեն իսկ արտացոլվում է եվրոպական մյուս երկրների հետ հարաբերություններում։ Դրա օրինակներից մեկն Անգլիական նեղուցում բրիտանացի եւ ֆրանսիացի ձկնորսների միջեւ տեղի ունեցած բախումն էր, երբ Ֆրանսիան հայտարարեց, թե կարող է իրադրությունը հսկելու համար այստեղ ուղարկել ռազմածովային ուժեր։

XS
SM
MD
LG