Մատչելի հղումներ

Բրազիլացիները ողբում են 2ՕՕ-ամյա թանգարանի կործանումը


Բրազիլացիները ողբում են 2ՕՕ-ամյա թանգարանի կործանումը
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի 2ՕՕ-ամյա Ազգային թանգարանն ուներ պատմական մեծ նշանակության հարստություն։ Թանգարանի մասին այսօր խոսում ենք անցյալով, քանի որ երկուշաբթի օրը բռնկված հրդեհի արդյունքում 2Օ միլիոն նմուշներից գրեթե ոչինչ չի մնացել։

Այստեղ էր գտնվում 12 հազար տարվա վաղեմությամբ մարդկային մի կմախք, ինչն այս մայրցամաքում հայտնաբերված ամենահին կմախքն է։ Այստեղ կային դինոզավրերի բրածոներ, 1784 թվականին երկրագնդին հարվածած երկնաքարի բեկոր։
Հիմա հույսն այն է, ասում է հրշեջ ծառայության ղեկավարը, որ մասնագետների ու թանգարանի աշխատակիցների ջանքերով հայտնաբերվեն հրդեհից չտուժած կամ քիչ տուժած նմուշները։

Թանգարանի տեսուչներից մեկին թույլատրվել է մտնել թանգարանի տարածք, հավաքելու համար երկնաքարի բեկորները, որպեսզի դրանք չշփոթվեն շենքի ավերակների հետ։ Նրա խոսքերով, իրեն հաջողվել է հայտնաբերել մի քանի բեկով։
Հավաքածուի մի մասը գտնվում էր մեկ այլ շենքում, սակայն գլխավոր մասնաշենքում հրդեհը ոչնչացրել է գրեթե ամբողջ հավաքածուն։

Թանգարանի տնօրեն Ալեքսանդր Քելներն ասում է, թե այժմ իրենց համար սգո ժամանակաշրջան է։ Սակայն, ասում է նա, հարկավոր է նաեւ մտածել հետագա անելիքների մասին։
Բրազիլացիներից շատերն են մեղադրում կառավարությանը, թանգարանը պահպանելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական հատկացումներ չկատարելու մեջ։

Բրազիլիայի տնտեսությունն այսօր անկում է ապրում, աճում են գործազրկությունը եւ հանցագործությունների մակարդակը։ Ինչպես ասում են կարկուտի դեպքում, կարելի է ասել նաեւ կրակի մասին. Հրդեհն այված տեղերն է վառում։


XS
SM
MD
LG