Մատչելի հղումներ

ՀՀ վարչապետը Մոսկվայում կհանդիպի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարելիք այցի շրջանակում կհանդիպի Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»,- տեղեկացրել է Եղոյանը:

XS
SM
MD
LG