Մատչելի հղումներ

Իդլիբի շուրջ մտահոգությունները շարունակվում են, ճակատամարտը` մոտենում


Իդլիբի շուրջ մտահոգությունները շարունակվում են, ճակատամարտը` մոտենում
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

Անցյալ տարի Սիրիայի Խան Շեյխունում սարին գազից տուժած անձանց մասին տարածված լուսանկարները դարձան միջազգային մեծ զայրույթի առիթ: Դեպքը միջազգային համայնքին թույլ է տալիս ենթադրել, որ Սիրիան չի ոչնչացրել իր քիմիական զենքերը: Ինչպես Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միսթուրան է ասել, ‘’Մենք գիտենք, որ եւ կառավարությունը, եւ ալ Նուսրան ունեն քլորին նյութի բաղադրությամբ քիմիական զենք արտադրելու կարողություններ’’:

ՄԱԿ-ը հակամարտ կողմերին հինգշաբթի օրը նախազգուշացրեց սպասվող ռազմական գործողություններում քիմիական զենք չկիրառել, երբ կառավարական ուժերը պատրաստվում են սկսել գործողություններ` ապստամբ ուժերի վերահսկողության տակ մնացած վերջին այս գավառն առնելու համար: Երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Դամասկոսն ամեն ինչ անելու է քաղաքացիների շրջանում զոհերից խուսափելու համար:
‘’Մենք փորձել ենք քաղաքացիներին դուրս բերել օդանավակայանի միջով: Սակայն Ջաբհաթ ալ Նուսրա խմբավորումը խոչընդոտում է մեր ջանքերը: Նրանք մարդկանց իրենց մոտ են պահում այժմ որպես պատանդներ’’, ասել է նա:

Հիշեցնենք, որ նրա կառավարությունը ստանում է Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը: Իսկ ԱՄՆ-ը, Թուրքիան ու Եվրոպական միությունը դատապարտում են կառավարության կողմից ժողովրդի դեմ իրականացվող բռնռությունները:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, Իդլիբի գործողություններից առաջ նրանց է հղում իր կոչը. ‘’Արաբական ու եվրոպական երկրներին, Միացյալ Նահանգներին հորդորում ենք հրաժարվել միակողմանի աշխարհաքաղաքական ծրագրերից` հանուն Սիրիայում կայունության հաստատման’’, ասել է նա:

Իդլիբն այժմ գտնվում է ալ Քաիդայի հետ կապեր ունեցող խմբավորումների վերահսկողության ներքո: Սակայն քաղաքացիական անձանց թիվն այստեղ մեծապես գերազանցում է ապստամբների թվին: ՄԱԿ-ն ունի մտավախություն, որ Իդլիբի դեմ գործողությունը կարող է վերածվել աղետի եւ կոչ է անում սկսել նոր բանակցություններ` դրանից խուսափելու համար:

Կա մտավախություն, որ անելանելի իրավիճակներում հակառակ կողմերը կարող են կիրառել քիմիական զենք:

XS
SM
MD
LG