Մատչելի հղումներ

Սենատոր Մաքքեյնը նախագահ Թրամփին է "քննադատում" նույնիսկ մահից հետո


Սենատոր Մաքքեյնը նախագահ Թրամփին է "քննադատում" նույնիսկ մահից հետո
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի հիշատակին նվիրված հինգ օրերի ընթացքում նրան հրաժեշտի տուրք մատուցեցին հայտնի մի շարք դեմքեր: Նախկին փոխնախագահ Ջո Բայդընը նրանց շարքերում էր, որն ասաց, թե Մաքքեյնին համարել է իր եղբայրը:
Նրանց շարքում էր 2000 թվականի նախագահական ներկուսակցական ընտրություններում Մաքքեյնին պարտության մատնած նախկին նախագահ Ջորջ Բուշը: Ներկուսակացական պայքարում Ջորջ Բուշին ու նախագահական ընտրություններում Բարաք Օբամային պարտված Մաքքեյնը նախապես էր նրանց խնդրել իր հուղարկավորության ժամանակ հանդես գալ հիշատակի խոսքով:


Ինչպես Մաքքեյնի մասին փաստավարարագրական կինոնկարի ռեժիսոր Փիթըր Կունհարդն է ասում, ‘’Երբ խոսում ենք այն մարդկանց հետ, ովքեր եղել են Մաքքեյնի քաղաքական հակառակորդները, հասկանում ենք, որ նրանք հիմա նրա բարեկամներն են: Այո, Մաքքեյնն ուներ հարաբերությունները սերտացնելու ու խնդիրները լուծելու մեծ ունակություն’’, ասում է ռեժիսորը:

Միակ անձը, ում բացակայությունն ուշադրության կենտրոնում էր, ներկա նախագահ Դոնալդ Թրամփն է:

Ամերիկյան համալսարանից Դեյվիդ Բարքերի խոսքերով, երբեք չի պատահել, որ հանրապետական որեւէ նախագահ ու հանրապետական որեւէ սենատոր իրար չսիրեին այնքան, որ նրանցից որեւէ մեկը չհրավիրվեր մյուսի հուղարկավորության արարողությանը:
Իսկ երբ Սպիտակ տան տանիքի վրա ամերիկյան դրոշը նախ իջեցվում է կիսով չափ, հետո` բարձրացվում, հետո` նորից իջեցվում կիսով չափ, պարզ է դառնում, թե ինչպիսի քննադատության կարող է արժանանալ այդ տան ղեկավարը:
Թվիթերյան գրառումից հետո երկու օր պահանջվեց, որ Դոնալդ Թրամփը հանդես գար պաշտոնական հայտարարությամբ:

‘’Մենք շատ ենք գնահատում այն ամենը, ինչ սենատոր Մաքքեյնն արել է մեր երկրի համար’’: Գրեթե ոչինչ չասող այս նախադասությունն էր Թրամփի հայտարարության կենտրոնական խոսքը:

Եվ այսօր ստացվում է այնպես, որ Հանրապետական կուսակցությունն ԱՄՆ-ում այլեւս ազատ շուկայի, ազատ առեւտրի, առողջ արտաքին քաղաքականության կամ իր նախկին բոլոր սկզբունքներին համապատասխան կուսակցություն չէ: Այն պարզապես վերածվում է նախագահ Թրամփի կուսակցության, որի սխալների դեմ մարտնչել է սենատոր Մաքքեյնը մինչեւ մահ ու նույնիսկ` դագաղում պառկած:

XS
SM
MD
LG