Մատչելի հղումներ

Սեուլն ու Փհենյանը նախապատրաստվում են գագաթաժողովին


Հարավային Կորեան հաջորդ շաբաթ պատրաստվում է հատուկ բանագնաց ուղարկել Փհենյան, ով կքննարկի երրորդ գագաթաժողովի կազմակերպման հետ կապված հարցեր:

Հարավային Կորեայի հատուկ բանագնացը հաջորդ շաբաթ կմեկնի Հյուսիսային Կորեա՝ այստեղ գալիք գագաթաժողովի հետ կապված հարցերը քննարկելու համար:

Սեուլը դեռևս չի բացահայտել բանագնացի ինքնությունը:

«Հատուկ բանագնացը կքննարկի խնդիրների լայն շրջանակ, ներառյալ գագաթաժողովի ամսաթիվը, Սեուլի ու Փհենյանի հարաբերությունները, Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը և այստեղ խաղաղության հաստատումը»,- հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի մամլո խոսնակ Կիմ Իու Քյումը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները համաձայնության են եկել, որ այս տարվա երկրորդ կեսին տեղի կունենա Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջա Ինի այցը Փհենյան:

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ կողմերը համաձայնության են եկել, որ հատուկ բանագնացը կայցելի Փհենյան հաջորդ ուրբաթ օրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG