Մատչելի հղումներ

Թրամփը սպառնում է միջամտել


Ինդիանա նահանգի իր կողմնակիցների հանրահավաքին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատության խոսքեր է հնչեցրել երկրի բարձրագույն իրավապահների հասցեին: Նա ներկայացրել է նաև իր տեսլականը մի շարք հարցերի շուրջ

Ելույթ ունենալով Ինդիանա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է միջամտել արդարադատության նախարարության գործերին, եթե վերջինս ձախողի իր պահանջների կատարումը:

«Մեր արդարադատության նախարարությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն պետք է սկսեն կատարել իրենց աշխատանքը և կատարեն այն ճիշտ, քանի որ մարդիկ զայրանում են այն ամենից ինչ կատարվում է: Ես չէի ցանկանում միջամտել, սակայն եթե իրավիճակը չշտկվեց, ես կմիջամտեմ, քանի որ ցանկանում եմ, որ իրենք կատարեն իրենց պարտականությունները»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Նա քննադատության ենթարկեց նաև Դեմոկրատական կուսակցությանը:

«Նրանք ցանկանում են մեծացնել Մեդիքեյր ծրագրի ծախսերը ու կառուցել սոցիալիզմ: Ես չեմ պատկերացնում, որ Ինդիանան նման լինի Վենեսուելային»,- հայտարարեց Թրամփը:

Նախագահը նաև անդրադարձավ ՆԱՖԹԱ համաձայնագրին ու Կանադայի ու Մեքսիկայի հետ առևտրային հարաբերությունների հարցերում բանակցություններին:

«Մենք շատ լավ համաձայնության հանգեցինք Մեքսիկայի հետ: Ինչպես գիտեք, Կանադան չէր ցանկանում բանակցել, սակայն երբ մենք հայտարարեցինք, որ Մեքսիկայի հետ եկել ենք համաձայնության, Կանադան եկավ և սկսեց բանակցել: Բանակցություններն ընթանում են հենց այս պահին մեզ մոտ Սպիտակ տանը»,- ասել է նախագահ Թրամփը:

Էվանսվիլում տեղի ունեցած իր կողմնակիցների ցույցին էլ նախագահ Թրամփն անդրադարձավ նաև ԶԼՄ-ներին ու նրանց մեղադրեց իր քաղաքական հակառակորդների հետ դաշինք կազմելու մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG