Հինգշաբթի օրն Արիզոնայի Ֆենիքս քաղաքում վերսկսվեց սենատոր Ջոն Մաքքեյնի հիշատակին նվիրված միջոցառումը, որի ժամանակ ելույթով հանդես կգա սենատորի մտերիմ ընկերներից նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
Չորեքշաբթի օրը մարդկանց հոսքը չէր դադարում տեղի նահանգային խորհրդի շենք՝ վերջին հրաժեշտը տալու սենատոր Ջոն Մաքքեյնին:
«Կարծում եմ նա իր հետ բերեց միասնություն և փոփոխություններ: Նա մահացավ որպես մեծ գործիչ: Ես միշտ չէ, որ եղել եմ նրա կողմնակիցը, սակայն միշտ շատ լավ եմ վերաբերվել նրան»,- ասում է Ամոն Ռաֆերֆորդը Ալյասկա նահանգից:
Մաքքեյնի ընտանիքը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր կիսում են իրենց հետ կորստի վիշտը:
Հինգշաբթի օրվա միջոցառումներից հետո Մաքքեյնի աճյունը կտեղափոխվի մայրաքաղաք Վաշինգտոն, ուր կկայանա նրա հիշատակին նվիրված մեկ այլ արարողություն: Սենատորի հոգեհանգստի արարողությունը նախատեսված է շաբաթ օրը Վաշինգտոնի ազգային տաճարում, ուր ելույթով հանդես կգան նախկին նախագահներ Օբաման և Բուշ կրտսերը:
Նրա հողարկավորումը տեղի կունենա Անապոլիսի Ռազմածովային ակադեմիայի տարածքում: Սենատորը հանդիսանում է այդ ակադեմիայի շրջանավարտ:
Facebook Forum