Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրում է Հյուսիսային Կորեայի հետ առկա խնդիրները խորացնելու մեջ


ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրում է Հյուսիսային Կորեայի հետ առկա խնդիրները խորացնելու մեջ
please wait

No media source currently available

0:00 0:01:14 0:00

ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, թե շուտով կարող են սկսվել լայնածավալ զորավարժություններ Կորեական թերակղզում, սակայն հույս հայտնում, որ Չինաստանն ու Հյուսիսային Կորեան կանեն այն ամենն, ինչ հարկավոր է լարվածությունը մեղմելու համար:

Նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները Հարավային Կորեայի ու Ճապոնիայի հետ որեւէ պահի կարող է սկսել համատեղ զորավարժություններ, եթե Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացնելու հարցով սկսված գործընթացը կանգ առնի: Թրամփը նաեւ ասել է, որ զորավարժությունները կլինեն շատ ավելի լայնածավալ, քան նախկին որեւէ այլ զորավարժություն:

Թրամփը Չինաստանին է մեղադրում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերություններում առկա դժվարությունների համար, եւ ակնարկում Չինաստանի ազդեցության շրջանակները որպես Հյուսիսային Կորեայի գլխավոր մատակարար:

‘’Մեր երկրում իրավիճակն այսօր շատ լավ է, սակայն Չինաստանն ունի դժվարություններ, եւ կարծում եմ, որ Չինաստանն իր վիճակն ավելի է բարդացնում չին-ամերիկյան հարաբերությունների առումով’’, ասել է Թրամփը: Թրամփն ասել է նաեւ, թե Հյուսիսին նկատելի օգնություն, այդ թվում ֆինանսներ ու տարբեր ապրանքներ տրամադրելով, Չինաստանը չի նպաստում իրադրության բարելավմանը:

Թրամփը, որն արդեն մեկ անգամ հանդիպում ունեցել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի հետ, ասում է, թե դեռեւս կա խնդիրը դիվանագիտական եղանակով լուծելու հնարավորություն: Նա կածում է, որ Կիմի հետ իր հարաբերությունները ‘’շատ լավ են ու ջերմ’’, ու չի կարծում, որ կլինի համատեղ զորավարժություններ սկսելու համար մեծ ծախսեր ներդնելու կարիք:

Չինաստանը չի ընդունում Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները խստորեն չկատարելու քննադատությունը, չնայած երկու երկրների սահմաններին շարունակ նկատվող ապրանքների անօրինական փոխադրումների փաստին:

Ի հակադրություն Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններն ավելի սերտացնելու Պեկինի ջանքերին, Վաշինգտոնի հետ այն մտել է առեւտրային պատերազմի մեջ, ինչի արդյունքում կարող են տուժել Հյուսիսի դեմ հաստատված պատժամիջոցները:

XS
SM
MD
LG