Մատչելի հղումներ

Վաշինգտոնը չի պատրաստվում չեղարկել Սեուլի հետ միասնական զորավարժությունները


Ամերիկյան ու հարավկորեական զորքերի միասնական զորավարժությունները չեն չեղարկվի: Դրա մասին է տեղեկացնում Պենտագոնը:

Միացյալ Նահանգները չի պատրաստվում չեղարկել Հարավային Կորեայի զինված ուժերի հետ միասնական զորավարժությունները, որոնք նախկինում Փհենյանը որակում էր որպես ագրեսիայի դրսևորում: Հիշեցնենք, որ Սինգապուրի գագաթաժողովից հետո նախագահ Թրամփը հայտարարել էր, որ այդ զորավարժությունները կչեղարկվեն, սակայն Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում առաջընթացի բացակայությունը ստիպել է նախագահին վերանայել իր որոշումը և չեղարկել պետքարտուղար Մայք Պոմպեոյի նախատեսվող այցը Փհենյան:

Փորձագետներն ընդգծում են միասնական զորավարժությունների կարևորությունը յուրաքանչյուր դաշնակցային հարաբերություններում: Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ռոբերտ Մանինգի կարծիքով, կողմերի միջև հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի այլ երկրներ ևս, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան:

Նման ընդգրկումը, ըստ փորձագետի, դրականորեն կանդրադառնա կողմերի միջև հարաբերությունների ընթացքի վրա՝ հաշվի առնելով, որ այս պահին, ըստ Մանինգի, հաշտեցման գործընթացը գտնվում է ձախողման եզրին:

Facebook Forum

XS
SM
MD
LG