Թալահասի քաղաքի քաղաքապետ, 39 ամյա Էնդրյու Գիլումը օրերս հաղթեց դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում՝ դառնալով Դեմոկրատական կուսակցության թեկնածուն Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում: Հաղթանակի պարագայում Գիլումը կդառնա Ֆլորիդա նահանգի առաջին աֆրոամերիկացի նահանգապետը:
«Մենք միասնաբար կպայքարենք այս մի քանի ամիսների ընթացքում՝ Ֆլորիդա նահանգում միասնություն հաստատելու և այստեղ նոր պատմություն կերտելու համար»,- հայտարարել է Գիլումը:
Նոյեմբերին նա կմրցի հանրապետական թեկնածու, կոնգրեսական Ռոն դե Սանթիսի դեմ: Վերջինս Հանրապետական կուսակցության թեկնածու է դարձել նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության շնորհիվ:
Նոյեմբերի ընտրությունները Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնի համար գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Պայքարը կընթանա լիբերալ և պահպանողական թեկնածուների միջև, և ընտրության արդյունքները կարտացոլեն բնակչության տրամադրությունները և նախապատվությունը 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ, երբ նախագահ Թրամփը կմրցի դեմոկրատների առաջադրած լիբերալ թեկնածուի դեմ:
Մեկ այլ հետաքրքիր քաղաքական պայքար է սպասվում Արիզոնա նահանգի Սենատի անդամի ընտրության հարցում: Այստեղ Հանրապետական կուսակցությունը կներկայացնի նախագահ Թրամփի աջակցությունը ստացած մեկ այլ թեկնածու, կոնգրեսական Մարտա Մաքսալին, ով սենատոր դառնալու համար կպայքարի դեմոկրատ կոնգրեսական Քիրսթեն Սինեմայի դեմ:
Facebook Forum