Մատչելի հղումներ

Պուտինը աջակցեց կառավարության թոշակային բարեփոխումները


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթով դիմել է բնակչությանը Ռուսաստանում թոշակային բարեփոխման վերաբերյալ, որը բազմիցս քննդատվել է հանրության կողմից: Նա աջակցել է բարեփոխումների ծրագիրը՝ ներկայացնելով իր մի շարք դիտողություններն օրինագծի վերաբերյալ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստատեսությամբ դիմել է երկրի ազգաբնակչությանը Ռուսաստանի կառավարության նախաձեռնած թոշակային բարեփոխումների առնչությամբ: Հիշեցնենք, որ կառավարությունը նախատեսում է բարձրացնել թոշակային տարիքը: Որոշումը քննադատության է արժանացել հանրության կողմից և բացասաբար ազդել նախագահի և իշխող կուսակցության վարկանիշի վրա:

Իր ելույթում նախագահ Պուտինն ընդգծել է, որ երկար տարիներ չափազանց զգուշավոր է մոտեցել թոշակային բարեփոխումների առաջարկներին, սակայն այսօր ստեղծված իրավիճակը ժողովրդագրական տեսանկյունից և աշխատուժի շուկայի զարգացման առումով ստիպում է վերանայել մոտեցումներն ու իրականացնել բարեփոխում թոշակային ոլորտում:

Նախագահը խոսել է նաև կանանց թոշակային տարիքի փոփոխության մասին:

Պուտինի խոսքերով իշխանությունների նախաձեռնած բարեփոխումները պետք է լինեն արդարացի ու չափազանց կշռադատված: Նա խոստացել է մեղմացնել ընդունված որոշումների հետևանքները՝ իրականցնելով մի շարք միջոցառումներ:

«Հնարավոր չէ այլևս հետաձգել այս որոշումը: Դա կլիներ անպատասխանատվության դրսևորում, որը կարող է հանգեցնել ծանր հետևանքների տնտեսական և սոցիալական ոլորտներում: Դա բացասաբար կանդրադառնա միլիոնավոր մարդկանց ճակատագրերի վրա: Այժմ ակնհայտ է, որ պետությանն անհրաժեշտ է վաղ թե ուշ դիմել այս քայլին, սակայն որքան ուշ, այնքան ավելի ցավալի կլինեն այս որոշումները»,- ասել է նախագահ Պուտինը:

Նախագահը նշել է նաև, որ հապաղելը կարող է հանգեցնել ապակայունացմանը հասարակության ներսում, որը սպառնալիք է նաև երկրի անվտանգությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG