Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մտածում է Սիրիայում կառավարությունը փոխելու ուղիների մասին


ԱՄՆ-ը մտածում է Սիրիայում կառավարությունը փոխելու ուղիների մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:17 0:00

Սիրիայի քաղաքացիական պատերազմը թեւակոխում է 7-րդ տարին, սակայն դրա վերջն այդպես էլ դեռեւս չի երեւում։ Դրա պատճառը, ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի, այն է, որ Ռուսաստանը շարունակում է խրախուսել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին կառավարության դաժան քաղաքականությունը։

Եթե ապստամբ ուժերը Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը վայելող Սիրիայի բանակի դեմ պայքարում են երկրի արեւմուտքում, ապա ԱՄՆ-ը Դաեշի դեմ պայքարող տեղական ուժերին աջակցում է արեւելքում։
Այն բանից հետո, երբ Սիրիայում ծայրահեղական Դաեշի վերահսկողության տակ մնաց երկրի տարածքի միայն երկու տոկոսը, Թրամփը կոչ արեց այստեղից դուրս բերել ամերիկյան զորքերը։

՝՝Մենք մեծ հաջողության հասանք Դաեշի դեմ պայքարում եւ ռազմական բնագավառում միշտ էլ այդպես է լինելու որեւէ այլ դեպքում։ Սակայն միշտ էլ գալիս է հետ վերադառնալու ժամանակը՛՛, ասել էր Թրամփը։

Մեթիսի խոսքերով, սակայն, դեռեւս հարկավոր է Դաեշին պարտության մատնել Եփրատ գետի հովտում, եւ պետք է մարզել տեղի ուժերին՝ այստեղ անվտանգությունն ապահովելու համար։
Ինչ վերաբերում է վարչակազմը փոխելու խնդրին, դա պիտի բխի Սիրիայի ժողովրդի կամքից՝ համաձայն ՄԱԿ-ի Ժնեւյան գործըթացի, ասում է Մեթիսը, ավելացնելով, որ այդ կառույցին դեռեւս նույնիսկ չի հաջողվում դադարեցնել բռնությունները Սիրիայում։

XS
SM
MD
LG