Մատչելի հղումներ

Ռուսաստանը նախապատրաստվում է աննախադեպ լայնածավալ զորավարժությունների


Ռուսաստանը նախապատրաստվում է աննախադեպ լայնածավալ զորավարժությունների
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Ռուսաստանը ծրագրում է 3ՕՕ հազար բանակայինների մասնակցությամբ հաջորդ ամիս անցկացնել զանգվածային պատերազմական զորավարժություններ։ Ինչպես պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է ասել, երկրի կենտրոնական ու արեւելյան ռազմական փորձադաշտերում ռազմախաղերին մասնակցելու են նաեւ ստորաբաժանումներ Չինաստանից ու Մոնղոլիայից։ ՝՝Վոստոկ 2Օ18՛՛ անվանումը կրող այս զորավարժությունները 1981 թվականին Խորհրդային Միության կողմից անցկացված ամենալայնածավալ ՝՝Զապադ 1981՛՛ անվանումը կրող զորավարժությունների հետ համեմատելով՝ Շոյգուն ասել է, թե այս խաղերը լինելու են ավելի ծավալուն։

Նշենք, որ դրանք անցկացվում են ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջեւ լարված հարաբերությունների պայմաններում, երբ Մոսկվան հայտարարում է, որ արդարացված չեն ՆԱՏՕ-ի նոր տեղաբաշխումները։

Սեպտեմբերի 11-ից մինչեւ 15-ն անցկացվելիք ՝՝Վոստոկ 2Օ18՛՛-ին 3ՕՕ հազար բանակայինների հետ մասնակցելու է 36 հազար հրասայլ ու զրահամեքենա, ավելի քան 1ՕՕՕ ռազմաօդանավ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե այս զորավարժությունները համապատասխանում են ՝՝ներկա միջազգային իրադրությանը, որը Ռուսաստանի նկատմամբ հաճախ ագրեսիվ է ու ոչ բարեկամական՛՛։

Իսկ չինական ուժերի մասնակցությունը նա համարում է Պեկինի հետ բոլոր բնագավառներում Ռուսաստանի համագործակցության ապացույց։

ՆԱՏՕ-ի խոսնակ Դիլան Ուայթն ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքն ակնկալում է, որ Ռուսաստանը Մոսկվայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչին կներկայացնի զորավարժությունները դիտելու հրավեր։

XS
SM
MD
LG