Մատչելի հղումներ

Հնչում են նախագահ Թրամփին պաշտոնանկ անելու կոչեր


Նախագահ Թրամփի որոշ քննադատներ կոչ են անում պաշտոնանկ անել նախագահին նրա նախկին փաստաբանի վերջին վկայությունից հետո, ուր նա մեղադրել է նախագահին քարոզարշավի ժամանակ ֆինանսական խախտումներ թույլ տալու մեջ: Այս կոչերին սակայն Կոնգրեսում չափազանց զգուշավոր են մոտենում:

ԱՄՆ-ի նախագահ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը անցած շաբաթ ճանաչել է իրեն մեղավոր քարոզարշավի ժամանակ ֆինանսական խախտումներ, հարկային և բանկային խարդախություններ կատարելու մեջ: Մեղադրանքների թվում է նաև Թրամփի հետ սեռական կապ ունեցած կանանց դրամական հատկացումներ կատարելու մասին մեղադրանքը։ Նախագահն ու իր կողմնակիցները հերքում են մեղադրանքները և Քոհենին անվանում ստախոս:

Այս զարգացումները սակայն հանգեցրեցին նախագահի պաշտոնակության կոչերի ուժեղացմանը, սակայն Կոնգրեսում դեռևս այս գաղափարը հասունացած չէ:

«Մենք չունենք անհրաժեշտ քանակի ապացույցներ»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Էրիկ Սվոլվելը:

Կոնգրեական Սվոլվելը ներկայացնում է ԱՄՆ-ի Կոնգրեսի այն հանձնաժողովը, որն առաջինն է ուսումնասիրում նախագահին իմպիչմենտ հայտարարելու մասին դիմումը: Նա ասում է, որ դեռևս վաղաժամ է խոսել նման զարգացման մասին՝ հավելելով, որ Կոնգեսում հաղթանակի պարագայում դեմոկրատները կնախաձեռնեն հետաքննություն այս հարցերի շուրջ:

Հանրապետականների մեծ մասն էլ իրենց հերթին պաշտպանում է նախագահին Ռուսաստանի ներգրավվածության մասին գործի հետ կապված մեղադրանքներից:

«Կարծում եմ իմպիչմենտը սարսափելի սխալ կլիներ: Չկա պատճառ: Նա չի համագործակցել ռուսների հետ և չի խախտել օրենք: Քոհենի ոչ մի ասած բառ չի հաստատվել: Նա կարող է պաշտոնանկ արվել միայն քաղաքական պատճառներից ելնելով, և ամերիկյան ժողովուրդը կըմբոստանա դրա դեմ»,- ասում է Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին:

Վերլուծաբանների կարծիքով դեմոկրատները չեն բարձրացնում այս հարցը այն մտավախությամբ, որ Թրամփի աջակիցների կողմից կարող է սկսվել ընդվզում։ Սակայն այս թեման շարունակվում է մնալ արդիական, հատկապես ընտրությունների մոտեցման ժամանակ: Այս ընտրությունները կորոշեն, թե որ քաղաքական ուժը կառաջնորդի Կոնգրեսի երկու պալատները:

Facebook Forum

XS
SM
MD
LG