Մատչելի հղումներ

30 տարի առաջ խորհրդային տանկերը մտան Չեխոսլովակիա: Ակտիվիստները համեմատում են իրավիճակը մեր օրերի հետ


50 տարի առաջ այս ամսին խորհրդային զորքերը ներխուժեցին խորհրդային բլոկի մաս կազմող Չեխոսկոլվակիայի տարածք: Ներխուժումը բողոքի ալիք բարձրացրեց Մոսկվայի լիբերալ շրջանակներում, որը խորդանշական է դարձել այսօրվա լիբերալ ակտիվիստների համար:

1968 թվականի օգոստոսին խորհրդային տանկերը ներխուժեցին կոմունիստական բլոկի մաս կազմողՉեխոսլովակիայի տարածք: Այդ օրերին խորհրդային քարոզչությունը պնդում էր, որ դա ընդամենը օժանդակություն է բարեկամ երկրին, սակայն այդ օրերի ժողովրդավարամետ ուժերն այս ներխուժման մեջ տեսնում էին նոր հետապնդումների նախանշան:

«Կար հույս, որ չեխերը կսկսեն բարեփոխումներ, որոնք դրական անդրադարձ կունենան ոչ միայն նրանց վրա, այլև Ռուսաստանի»,- ասում է խորհրդային այլախոհ Պավել Լիտվինովը:

Պավել Լիտվինովն այն 8 ցուցարարներից էր, որն այդ օրերին, ի բողոք Չեխոսլովակիայի իրադարձությունների, Կարմիր հրապարակում ուղիղ կեսօրին սկսեց բողոքի ակցիա՝ ձեռքին պահելով պաստառ, որտեղ գրված էր «Հանուն ձեր և մեր ազատության»:

Այս բողոքի ցույցը տևել է ընդամենը մի քանի րոպե, որից հետո ցուցարարները ծեծի և բերման են ենթարկվել:

«Ամեն ինչ պարզ էր՝ 7 տարվա ազատազրկում ուղղիչ-աշխատանքային գաղութում հակախորհրդային քարոզչության համար»,- նշում է Լիտվինովը:

Լիտվինովին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման: Նույն պատիժը սահմանվեց մյուս ցուցարարների նկատմամբ: Սա խորհրդային ժողովրդավարական շարժման կարևոր մի շրջան էր:

Այսօր խորհրդային կայսրությունը այլև գոյություն չունի, սակայն պետական ճնշումներն ընդդիմության և իշխանության քննադատների նկատմամբ շարունակվում են: 1968 թվականի ցույցի մասնակիցների հարազատները զուգահեռներ են անցկացնում այդ օրերի և այսօրվա իրավիճակի միջև:

«Այն ժամանակ Չեխոսլովակիայի ազատությունը մնաց խորհրդային տանկերի տակ, իսկ այսօր ռուսները ձեռք են բերել ազատություն ու կորցնում են այն: Կրկին ու կրկին առկա են տանկեր, սակայն այսօր դրանք ոչ թե Կարմիր հրապարակում են, այլ Ուկրաինայում և Ղրիմում»

1968 թվականի ցույցի տարեդարձին Լիտվինովը կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG