Մատչելի հղումներ

Մահացել է սենատոր Ջոն Մաքքեյնը


ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի գրասենյակը տարածել է կարճ հայտարարություն, ուր տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին մահացել է սենատոր Մաքքեյնը: Անցած տարի նրա մոտ հայտնաբերվել էր ուղեղի քաղցկեղ:

Սենատոր Մաքքեյնը 81 տարեկան էր: Շուրջ 30 տարի ներկայանում էր Արիզոնա նահանգը: Նա ամերիկյան քաղաքական դաշտի վետերաններից էր, Վիետնամի պատերազմի հերոս: 2008 թվականին Մաքքեյնը հանրապետական կուսակցության թեկնածուն էր ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում, ուր հաղթել էր Բարաք Օբաման:

Facebook Forum

XS
SM
MD
LG