Մատչելի հղումներ

Առեւտրային պատերազմի պատճառով ապրանքների գների աճ է նկատվում ԱՄՆ-ում ու Չինաստանում


Առեւտրային պատերազմի պատճառով ապրանքների գների աճ է նկատվում ԱՄՆ-ում ու Չինաստանում
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ չին-ամերիկյան առեւտրային բանակցություններում լավ արդյունք արձանագրելու համար հարկավոր է, որ քաղաքական գործիչներն աշխատեն ՝՝հանգիստ եւ անկեղծորեն՛՛։ Երկու երկրների միջեւ անցկացված բանակցությունները նախորդ օրն ավարտվել էին առանց մեծ ձեռքբերումների, երբ նրանց միջեւ ծավալված առեւտրային պատերազմն ավելի է սրվում եւս 16 միլիարդ դոլարի համարժեք ապրանքների վրա երկու կողմից դրվող նոր սակագների պատճառով։

Չինաստանն ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված սակագների հարցով բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն։

Պեկինն ու Վաշինգտոնը յուրաքանչյուրը մյուսի նկատմամբ 5Օ միլիարդ դոլարի համարժեք ապրանքների վրա հաստատել է բարձր սակագներ՝ սպառնալով սակագներ հաստատել նաեւ ամբողջ ապրանքաշրջանառության վրա։

Իսկ այս հակամարտությունը սպառնում է համաշխարհային տնտեսական աճին։ Ըստ տնտեսագետների, յուրաքանչյուր 1ՕՕ միլիարդ դոլարի ներկրումների վրա սակագներ հաստատելու հանգամանքը համաշխարհային տնտեսական աճը կնվազեցնի կես տոկոսով։

Սակայն այժմ երկու կողմերի վարչակազմերում նկատվում է որոշ անհանգստություն։ ԱՄՆ-ում պաշտոնատար անձանց տեսակետները միատարր չեն Պեկինին նման ճնշումների ենթարկելու հարցում, չնայած այն հանգամանքին, որ Սպիտակ տունը կարծես թե հավատացած է, որ հաղթանակ է գրանցում Չինաստանի դեմ սկսված առեւտրային պատերազմում, երբ այդ երկրի տնտեսությունը գրանցում է տնտեսական աճի հապաղում, եւ անկում է գրանցում դրամական շուկաներում։

Սակայն ինչպես տնտեսագետներն են ասում, այժմ դեռեւս շատ վաղ է, որ տնտեսական ցուցանիշներում երեւան առեւտրային խնդիրների հարուցած վնասները։

Բայց այն, որ սակագների պատճառով երկու կողմերում էլ սկսել են բարձրանալ ապրանքների գները, արդեն փաստ է։

XS
SM
MD
LG