Մատչելի հղումներ

 
ԱՄՆ ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները շարունակում են սրվել

ԱՄՆ ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները շարունակում են սրվել


ԱՄՆ ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները շարունակում են սրվել
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններն աստիճանաբար սրվում են, երբ Թուրքիան ԱՄՆ-ին չի վերադարձնում այստեղ կալանավորված ամերիկացի հոգեւորականին, իսկ ԱՄՆ-ը շարունակում է բարձր սակագներ կիրառել Թուրքիայից ներկրումների վրա: Ու հիմա շատերն են հարց տալիս, թե արդյոք ուշ չէ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները շտկելու համար:

Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ առանց այն էլ լարված հարաբերություններն ավելի սրելու նոր զարգացումներ են գրանցվում. Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ հաջորդ տարի Ռուսաստանը Թուրքիա կարտահանի S-400 տիպի պաշտպանական համակարգեր, չնայած այն հանգամանքին, որԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձինք զգուշացրել են Թուրքիային, որ S-400-ը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի պաշտպական մյուս համակարգերի հետ:

Մյուս կողմից, թուրքական ապրանքների վրա Դոնալդ Թրամփի կողմից սահմանված բարձր սակագների արդյունքում թուրքական լիրան շարունակում է մնալ ծանր վիճակում:

Հիշենք նաեւ Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգեւորական Էնդրու Բրանսոնի հետ կապված խնդիրը, որին այստեղ մեղադրում են ահաբեկչության մեջ, երբ Վաշինգտոնը կտրականապես հերքում է այն եւ Բրանսոնի դեմ հարուցված մեղադրանքները համարում անհիմն ու պահանջում նրա ազատ արձակումը:

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Լեոն Փանեթան ասում է, թե Ռուսաստանի կողմից Սիրիա իրականացված ներխուժումը եւ էներգիայի հարցով Մոսկվայից Անկարայի կախվածությունը Թուրքիայի ծանր իրավիճակն ավելի են բարդացնում:

‘’Որքան երկար սա շարունակվի, Թուրքիան Ռուսաստանից ավելի կախյալ վիճակում կհայտնվի, եւ տարածաշրջանում ավելի մեծ թվով երկրներ Ռուսաստանի դերը Մերձավոր Արեւելքում կհամարեն առաջատար’’:

Փանեթան ասում է, թե լավ կլիներ, որ Միացյալ Նահանգները վերականգներ ավանդական հարաբերություններն իր դաշնակիցների հետ: Նրա խոսքերով այդ դաշինքն է հարկավոր Իրանի ու Դաեշի, ինչպես նաեւ ահաբեկչության սպառնալիքներին հակադարձելու համար:

‘’Դրա համար մեզ հարկավոր է Թուրքիան’’, ասել է Փանեթան:

Բայց այս պահին խորանում է թշնամանքը, ինչն արտահայտվում է Անկարայում երկուշաբթի օրն ԱՄՆ-ի դեսպանատան վրա արձակված կրակոցներով:

XS
SM
MD
LG