Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահի նախկին երկու գործընկերները չորեքշաբթի օրն ընդունեցին խարդախությունների մասին իրենց ներկայացված մեղադրանքները, Սպիտակ տունը գրավեց պաշտպանական դիրքեր: Մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարեց, թե ինքը`նախագահը որեւէ սխալ թույլ չի տվել: Ու եթե Մայքըլ Քոհենն իրեն մեղավոր է ճանաչել, դա չի նշանակում, որ դա որեւէ կերպ առնչվում է նախագահի հետ’’, ասաց Սանդերսը:
Սակայն մեղադրյալներից Մայքըլ Քոհենը երեքշաբթի օրը դատարանում ասել էր, թե ինքը գործել է այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփի հրահանգներով ու վճարել երկու կանանց` ընտրություններից առաջ լռելու դիմաց:
Ավելին, Քոհենի փաստաբանն ասել է, թե իր պաշտպանյալը գուցե ունենա տեղեկություններ, որոնք կօգնեն հատուկ հետաքննչական խմբին, որն ուզում է պարզել, թե արդյոք մինչեւ ընտրությունները Թրամփի թիմը գաղնի համաձայնության է եկել ռուսների հետ:
Թրամփը շարունակում է այդ մասին լուրերը անվանել ‘’կեղծ’’, սկսված հետաքննությունը`’’վհուկաորս’’:
Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերը ստեղծված իրավիճակը համեմատում է ճահճի հետ եւ ասում, թե նախագահի պաշտոնը Թրամփի կողմից ստանձնելուց հետո ճահիճն ավելի է ճահճացել:
Վերլուծաբաններից Լարա Բրաունի խոսքերով էլ իրավական մութ ամպերն ավելի են խտանում Սպիտակ տան երկնակամարում: Իսկ Ջուլի Փեյսն ասում է, թե այն տպավորությունն է, որ նախագահն այսօր պայքարում է մի քանի ճակատով միաժամանակ: Նրա կարծիքով, չի բացառվում, որ հանրապետականները եւ Թրամփի մինչ այժմ ջերմ աջակիցները մի օր մեջքով կանգնեն նրա առջեւ:
Ոմանք այսօր խոսում են Թրամփին անվստահության քվե հայտնելու` իմփիչմենթի ենթարկելու հնարավորության մասին: Մյուսներն ասում են, որ եթե դա երկար գործընթաց է պահանջում, ապա Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականներից հրաժարվելու համար երկար ժամանակ չի մնացել` ընդամենը երկուսուկես ամիս: