Մատչելի հղումներ

Կրեմլը հերքում է Ֆեյսբուքի մեղադրանքները


Կրեմլը հերքում է Ֆեյսբուքի մեղադրանքները
please wait

No media source currently available

0:00 0:00:46 0:00

Կրեմլը չորեքշաբթի օրը հերքել է Ֆեյսբուքի այն մեղադրանքները, որոնց համաձայն Ռուսաստանի Հետախուզության գլխավոր ռազմական վարչությունը սոցիալական այս լրատվամիջոցն օգտագործում է ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Կրեմլը հայտարարում է, թե չի հասկանում նման մեղադրանքների հիմքը։

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքը, Թվիթերը եւ Ալֆաբեթը երեքշաբթի օրը միասնաբար ջնջել են իրանական քարոզչության հետ առնչություն ունեցող հարյուրավոր հաշվեհամարներ։ Ֆեյսբուքը դադարեցրել է եւս մեկ քարոզարշավ, որը, ըստ այս ընկերության, կապ է ունեցել Ռուսաստանի հետ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, թե Ռուսաստանի հետ կապված Ֆեյսբուքի մեղադրանքները որեւէ կերպ հասկանալի չեն Մոսկվայի համար։ Նրա խոսքերով, դրանք նման են նմանատիպ նախկին եւ անհիմն այն մեղադրանքներին, որոնք հնչում էին Մայքրոսոֆթ ընկերությունից։

XS
SM
MD
LG